Տարածաշրջան09:47, 24 Օգոստոս 2013
Թուրքիայի հետախուզությունը պարզել է, որ քրդերը քիմիական զենք ունեն

Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը, վկայակոչելով Թուրքիայի ազգային հետախուզական
ծառայության իր աղբյուրները, տեղեկացնում է, որ «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) տրամադրության տակ քիմիական զենք կա: Նշվում է, որ «PKK»-ից
ճյուղավորված «PYD»-ն, որը գործում է Սիրիայում, «VX» անվամբ քիմիական զենք է
ուղարկել Հյուսիսային Իրաքի քրդերին:
Այդ մասին Թուրքիայի հետախուզական մարմիններն արդեն հատուկ տեղեկագիր են պատրաստել, որտեղ տագնապ ու մտահոգություն են հայտնել քուրդ զինյալների ձեռքին քիմիական զենքի առկայության կապակցությամբ:
Տեղեկագիրն ուղարկվել է կառավարությանը, զինված ուժերի գլխավոր շտաբին և ներիքն գործերի նախարարությանը: Իսկ ահաբեկչության դեմք պայքարով զբաղվող մարմիններին հանձնարավել է ուժեղացնել անվտանգության և կանխարգելիչ միջոցառումները քրդերի կողմից քիմիական զենքի հնարավոր օգտագործման դեմ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |