• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 05:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական15:08, 23 Օգոստոս 2013

Թուրք հոդվածագիրը բացահայտում է Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից տարբեր նպատակներով օգտագործվող եկեղեցիները

Թուրք հոդվածագիրը բացահայտում է Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից տարբեր նպատակներով օգտագործվող եկեղեցիները

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հոդվածագիր Էմրե Էրթանին իր` «Թուրքիայի զինված ուժերի եկեղեցիներն ու վանքերը ի հայտ են գալիս» հոդվածում անդրադարձ է կատարում այս պահին Թուրքիայի զինված ուժերի օրակարգում գտնվող ռազմական տարածքները (զորանոցներ, զորամասեր, ռազմաբազաներ) մեծ քաղաքներից դուրս տեղափոխելու հարցին: Հոդվածագիրը նշում է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ի հայտ կգան շատ եկեղեցիներ, որոնք այժմ թուրքական բանակի կողմից ոչ նպատակային նշանակությամբ օգտագործվում են զորամասերի կարիքների համար:
  

Հոդվածը` որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.

«Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-EH) տարածքում գտնվող գրեթե բոլոր զորամասերում առկա են չգործող վանքեր կամ եկեղեցիներ, որոնք այժմ օգտագործվում են ռազմական կարիքները հոգալու համար: Զինված ուժերի օրակարգում գտնվող «Ռազմական տարածքները մեծ քաղաքներից դուրս բերելու ծրագրի» կյանքի կոչման դեպքում, չգիտեմ թե այդ տարածքները ինչ ճակատագիր կունենան, բայց մի բան հաստատ է`այդ տարածքներում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ ի հայտ կգան:

Հայտնի է, որ այսօր չգործող մի շարք եկեղեցական շինություններ 1-ին և 2-րդ աշխարամարտերի տարիներին օգտագործվել են ռազմական նպատակներով: Որպես օրինակ կարող ենք նշել Թոփքափըի Սբ. Նիկողայոս հայկական եկեղեցին, որ 1927 թ.-ին հանձնվել էր հայկական համայնքին: Իսկ Այվանսարայի Հագիոս Դիմիտրիոս Քանաբու և Բեյքոզ Հագիա Փարասքեվի հունական եկեղեցիները 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են որպես զենքի պահեստ, այնուհետև պատերազմի ավարտից որոշ ժամանակ հետո կրկին վերադարձվել է հունական համայնքին:

Մինչև վերջին տարիները Անին, հայ-թուրքական սահմանին մոտ գտնվելու պատճառով, ռազմական գոտի էր համարվում: Այստեղ լուսանկարվելու կամ զբոսնելու համար պետք էր համապատասխան թույլտվություն ունենալ: 2004 թվականին Թուրքիայի զինված ուժերի կողմից Անիում լուսանկարվելու և ֆիլմ նկարելու արգելքը հանելուց հետո Անիի համար նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց:

Ներկայացնենք Անիի պես իր այցելուներին սպասող որոշ այլեկեղեցիների պատմություններ.

Փանագիա Կամարիոտիսա վանք

Հայբելիայում գտնվող Բյուզանդական շրջանի վանքը, որն օգտագործվում էր թուրքաբնակ հույների կողմից, 1942 թվականին ծովային ուժերի կողմից օգտագործվել նախ որպես բաղնիք, այնուհետև` պահեստ: Վանքի` ռազմական գոտում գտնվելու պատճառով, շատ բան հայտնի չէ նրա ճակատագրից: Միայն 2012թ-ին մի ամսագրում հրապարակված նկարից պարզ դարձավ, որ այն դեռ կանգուն է:

Սուրբ Սարգիս եկեղեցի

Գտնվում է Իզմիրի Էսաթփաշա թաղամասում: Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ենթադրաբար կառուցվել է 19-րդ դարում, լքյալ վիճակում հայտնվելուց հետո սկսել է օգտագործվել որպես զենքի պահեստ: Ուղղանկյունաձև նախագծված ու սրբատաշ քարով շարված եկեղեցին կանգուն է մնացել մինչև մեր օրերը: Այս պահին փակ է հավատացյալների համար:

Սուրբ Կարապետ եկեղեցի

Գտնվում է Կայսերի Բահչելի (Էֆքերե) թաղամասի  դիմացի լանջին: Երբեմնի կանգուն եկեղեցուց մեր օրեր են հասել միայն պատերի ավերակները, որոնք էլ գտնվելով ռազմական գոտում` փակ են այցելուների համար:

Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին, որը ժողովրդի շրջանում հայտնի էր Էֆքերեի

Մեծ եկեղեցի, մինչև 20-րդ դարի սկիզբը համարվել է Կայսերիի հայության հոգևոր կենտրոնը և արևմտահայության գլխավոր ուխտատեղիներից մեկը: 20-րդ դարի սկզբին եկեղեցին ունեցել է իր դպրոցը, ուսուցիչների համար նախատեսված հանրակացարանը, ճաշարանը, 200 ձեռագիր և 20 հազար գիրք ներառող հարուստ գրադարանն ու հյուրանոց հիշեցնող 93 սենյակ ունեցող հյուրատունը:

Սուրբ Նշան վանք

Սվազի ռազմական գոտում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին, որ քանդվել 1975 (1974) թվականին այդ շրջանի ամենանշանավոր հայկական եկեղեցիներից է եղել: Եկեղեցուց ոչինչ չի մնացել: Միայն նրա 250 կգ կշռող զանգը Շուքրու Քանաթլը զորամասում օգտագործվում է որպես անձրևի ազդանշան:

Սուրբ Հակոբ եկեղեցի

Սուրբ Նշանից ոչ շատ հեռու մի դաշտում, որտեղ նախկինում հայկական գյուղ է եղել, գտնվում է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին: Գտնվելով ռազմական գոտում` կանգուն է մնացել մինչև մեր օրերը: 1636-1638 թթ. կառուցված եկեղեցին արտաքին տեսքից բավական գեղեցիկ տեսք ունի, պատերին նկարներ ու հայկական գրություններ են պահպանվել: Սակայն ռազմական գոտում գտնվելու պատճառով փակ է այցելուների համար»:

Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}