Տարածաշրջան06:58, 22 Օգոստոս 2013
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության»
(ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Բաղդադում հանդիպում է ունեցել Իրաքի
վարչապետ Նուրի Էլ Մալիքիի և ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ֆալիհ Էլ
Ֆեյյազի հետ: Թուրքական և իրաքյան պատվիրակությունների հանդիպումը տևել է մեկ ժամ:
Այնուհետև Քըլըչդարօղլուն թուրք-իրաքյան հարաբերությունների թեմայով ելույթ է
ունեցել Բաղդադի «Էլ Նահրեին» ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպված
կոնֆերանսում:
«ԺՀԿ» փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն, ով ներկա է գտնվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրի և Իրաքի վարչապետի հանդիպմանը, որոշ մանրամասներ է ներկայացրել: Ըստ թուրքական «Բուգյուն» թերթի` հանդիպմանը կողմերը խոսել են այն անհրաժեշտությունից, որ Թուրքիան չպետք է խառնվի Իրաքի ներքին գործերին: Իրաքի վարչապետը հույս է հայտնել, որ «ԺՀԿ»-ն, որպես գլխավոր ընդդիմություն, իր հերթին կնպաստի, որ տարաձայնություններն Իրաքի ու Թուրքիայի միջև վերանան:
Լողօղլուն նշել է նաև, որ Մալիքիի հետ հանդիպամնը ներկա է եղել մի կին պատգամավոր, որը Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի վերաբերյալ հարցեր է տվել` անհանսգտություն հայտնելով, որ այդ ժամանակ արձանագրվել են մարդու իրավուքնների բազմաթիվ խախտումներ: Քեմալ Քըլըչդարօղլուն հաստատել է, որ մարդու իրավունքները բազմից խախտվել են Թուրքիայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |