Հասարակական09:05, 21 Օգոստոս 2013
Ստամբուլի Գեզի զբոսայգում կրկին բախում է տեղի ունեցել

Թուրքական
«Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Գեզի զբոսայգի մտնել ցանկացող
խմբի և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել:
Ցուցարարների
խումբը, որ Անթալիայից ժամանել էր քայլերթ անցկացնելու համար, ցանկացել է մտնել
Գեզի զբոսայգի: Ոստիկանության կողմից հնչած ցրվելու կոչերին ընդդիմացած
ցուցարարները նստացույց են արել:
Ոստիկանությունը
ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր
գազ է կիրառել: Դիմադրություն ցույց տվողներին ձերբակալվել են:
Նշվում է, որ ցուցարարներին աջակցություն են ցույց տվել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» պատգամավոր Էրթուղրուլ Քյուչյուքը և հակակապիտալիստ մուսուլմանների ղեկավար Իհսան Էլիաչըքը:
Ինչպես
տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթ, խումբը հունիսի 18-ին Անթալիա քաղաքից
«արդարության քայլերթ» էր սկսել և,
անցնելով Էսքիշեհիրը, Բոլուն Դյուզջեն, Անկարան, հասել էին Ստամբուլ: 33 օրվա ընթացքում 1100 կմ
անցած քայլերթի մասնակիցները Գեզի զբոսայգու համար պայքարի ընթացքում զոհված
ակտիվիստների սպանության վայրերում
ծաղիկներ են դրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |