Տարածաշրջան14:00, 19 Օգոստոս 2013
ՔԲԿ-ն Թուրքիային սպառնում է պատերազմ սկսել

Քրդական համայնքների միության համանախագահ Ջեմիլ
Բայըքը Քրդստանի բանվորական կուսակցության կենտրոն համարվող իրաքյան Քանդիլում
արած հայտարարության մեջ Թուրքիային մեղադրել է թուրք-քրդական հաշտության
գործընթացին լուրջ չվերաբերվելու մեջ: Բայըքը սպառնացել է նաև, որ եթե հաշտության
գործընթացը մտնի փակուղի, ապա մեծ պատերազմ կարող է սկսվել:
Բայըքը մասնավորապես ասել է . «ԱԶԿ-ական (Արդարություն
և զարգացում կուսակցություն) կառավարությունը հաշտության գործընթացին վերաբերվում
է անլրջությամբ և երկերեսանիությամբ: Նա վախենում է ժողովրդավարությունից: Հույս
ունեմ, որ գործընթացը փակուղի չի մտնի: Այդ դեպքում ՔԲԿ-ի զինյալների տարհանման դադարեցումից
բացի, հարավ (Իրաք) անցածները կարող են վերադառնալ հյուսիս (Թուրքիա): Այդ ժամանակ
էլ մեծ պատերազմ կարող է սկսվել: Սակայն ես չեմ ուզում, որ գործընթացը այդ
ճանապարհով գնա»:
Հիշեցնենք, Թուրքիայի կառավարության և Քրդստանի բանվորական կուսակցության հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում մարտի 21-ին Դիարբեքիրում տեղի ունեցող Նովրուզի տոնակատարությունների ժամանակ ընթերցվեց Օջալանի ուղերձը, որում նա կոչ արեց ՔԲԿ զինյալներին վայր դնել զենքերը և լքել թուրքիայի տարածքը: Իսկ մայիսի 8-ից սկսած քուրդ զինյալները ոչ մեծ խմբերով լքում են Թուրքիայի տարածքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |