Մշակութային08:40, 19 Օգոստոս 2013
Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Մայր Աստվածածնի տոնը

Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում ամեն տարի
օգոստոսի երկրորդ շաբաթում Սուրբ Մայր Աստվածածի տոնն է նշվում: Մայր Աստվածածին
եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական
արարողություն:
Կրոնական ծիսակատարություններն անցակացվել են Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիսապետությամբ: Խաղողօրհնեքի տոնին մասնակից հայերը մոմավառությունից հետո աղոթել են Թուրքիայի և համայն աշխարհին խաղաղության, բարեկամության ահմար:
Ըստ թուրքական «հաբերջինիզ» լրատվական կայքի՝ Վաքըֆլը գյուղում կրոնական ծիսակարգից հետո եկեղեցու բակում 7 մեծ կաթսաներով հարիսա է եփվել և հյուրասիրվել ներկաներին: Մայր Աստվածածնի տոնին մասնակցելու համար մեծ թվով հյուրեր են ժամանել Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Թուրքիայի տարբեր շրջաններից: Մասնակիցների շարքում էին նաև Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը, հայ համայնքի ղեկավարներից Ջեմ Չափարը և այլք:
Ermerihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |