Տարածաշրջան09:15, 16 Օգոստոս 2013
Սիրիայի` Թուրքիային հարակից Ռուսելայնի շրջանում կրկին բախումներ են տեղի ունենում

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ` թուրք-սիրիկան
սահմանին կից թուրքական Ջեյլանփընար
շրջանի դիմաց գտնվող Սիրիայի Ռուսելայն շրջանում սուննի իսլամիստական ծայրահեղական «Էլ Նուրսա ճակատ» ռազմականացված
խմբավորման և Սիրիայում Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) թևը հանդիսացող Դեմոկրատական
միասնական կուսակցության (PYD) ուժերի միջև
զինված բախումներ են վերսկսվել:
Լրատվական
գործակալությունը, նշելով, որ բավական ժամանակ է,որ սահմանակից Ռուսելայնում
կրակոցների և պայթյունների ձայներ չէր լսվել, հաղորդում է, որ նոր սկսված
բախումները անհանգստության են առաջացրել սահմանակից թուրքական Ջեյլանփընարում:
Հաղորդվում է
նաև, որ բախոմների ժամանակ Թուրքիայի տարածք թափանցած գնդակներից մեկի հետևանքով
կրծքավանդակի շրջանում վիրավորվել է Թուրքիայի մեկ քաղաքացի, ում տեղափոխել են Ջեյլանփընարի պետական հիվանդանոց:
Հաղորդման համաձայն այժմ թուրքական անվտանգության ուժերը սահմանի մոտ արակարգ
միջոսառումներ են ձեռնարկում:
Լրատվականը
հիշեցնում է նաև, որ անցյալ տարի հուլիսին նույնպես սահմանակից Ռուսելայնում
բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում թուրքիայի սահմանը հատած գնդակներից զոհվել են թուրքիայի
4 քաղաքացիներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |