Քաղաքական07:20, 15 Օգոստոս 2013
Թուրք պատգամավորն օրինակելի է համարել հայկական, հրեական և հունական լոբբիին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)
պատգամավոր Իդրիս Բելն անդրադարձել է Գեզի զբոսայգու պահպանության ակցիաներից սկիզբ
առած հակակառավարական ցույցերի թեմային` մատնանշելով սխալներն ու դասեր քաղելու
անհրաժեշտությունը:
Ըստ թուրքական «Հաբերահվալ» լրատվական կայքի` Բալը քննադատել է ընդդիմադիրներին այդպիսի խռովությունների ու քաոսային իրավիճակներում քաղաքական դիվիդենտներ կորզելու փորձերի համար` ասելով. «Այն վնասը, որ հասցվեց Թուրքիայի տնտեսությանը, իրենց վրա կզգան թե իշխանությունները, թե ընդդիմությունը և թե ժողովուրդը»:
Ուշադրություն հրավիրելով հատկապես այն հանգամանքի վրա, որ արտասահմանյան մամուլում այդ օրերին Թուրքիան անխնա քննադատվում էր` պատգամավոր Բալը նշել է, որ Թուրքիան լուրջ կարիք ունի ինքն իրեն ներկայացնելու, բացատրելու, մատուցելու: Մեջլիսականն այդ հարցում ուսանելի և օրինակելի է համարել հայկական, հրեական և հունական լոբբիի աշխատանքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |