• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 21:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:13, 15 Օգոստոս 2013

Թուրքիայում տեղի է ունեցել Մուրադ Նազարյանի գործով երկրորդ դատալսումը

Թուրքիայում տեղի է ունեցել Մուրադ Նազարյանի գործով երկրորդ դատալսումը

Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թողամասում նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին տարեց կանանց վրա հարձակմներ գործելու, սպանելու և նրանց բռնության ենթարկելու մեղադրանքով ձերբակալված Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանի քրգործով երկրորդ դատալսումն է տեղ ունեցել:

Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի` նախորդ դատալսման ժամանակ փաստաբանի բացակայության պատճառով լռած Նազարյանն այս անգամ խոսել է դատարանում: Նա շարունակ ասել է. «Ես չեմ հիշում: Այդ սպանությունը ես չեմ կատարել»: Իսկ ավելի վաղ ոստիկանական բաժանմունքում, երբ Նազարյանն ասել էր, թե հնարավոր է, որ այդ հանցագործությունն ինքը կատարած լինի, պարզաբանել է, որ դա  ասել է հոգեբանական ճնշման ազդեցությամբ:

Դատարանը որոշում է կայացրել ընդլայնել հարցաքննության շրջանակները և հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 4-ը: Դա նշանակում է, որ հաջորդ դատալսմանը պետք է ներգրավված լինեն տուժող կողմի լրացուցիչ ներկայացուցիչներ և նրանք պետք է առերեսվեն կասկածյալի հետ:

Նշվում է, որ դատալսմանն առաջին անգամ ներկա են գտնվել Մուրադ Նազարյանի ազգականները: Երբ տուժող կողմի հարազատները դժգոհել են դատարանից, թե դատավարությունը դանդաղ է ընթանում, ամբաստանյալի հարազատները զայրացած բղավել են, թե իրենք արդարություն են ուզում, ոչ թե դատավարության արագություն: Նրանք համարում են, որ Մուրադը չի կատարել այդ հանցագործությունները, դրանց հետևում ուրիշներն են կանգնած:

Հիշեցնենք, Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ տարեց կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ձերբակալվելուց հետո բժշկական ստուգում անցած Մուրադ Նազարյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}