Մարզական08:59, 15 Օգոստոս 2013
Թուրք ըմբիշի որակազրկումը կասեցվել է

«İnsidethegaes.biz» լրատվական կայքը անդրադարձել է թուրք ծանրքաշային ըմբիշ Ռըզա Քայաալփի աղմկահարույց
միջադեպին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեադալակիր, թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը մեղադրվել էր ռասիզմի մեջ: Թուրք ըմբիշն իր «թվիթերյան» էջում հայերի և հույների մասին կատարած ռասիստական բնույթի գրառման համար Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիայի (FİLA) կողմից որակազրկվել էր 6 ամսով:
Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել էր FİLA-ի որոշումը, և վճռաբեկ
դատարան դիմելուց հետո որոշումը կասեցվել է: Այսպիսով Ռըզա Քայաալփը կկարողանա
մասնակցել սեպտեմբերին Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
Թուրքիայի ըմբշամարտի նախագահ Համզա Յերլիքայան միջադեպի վերաբերյալ ասել
է. «Մեր մարզիկն այդ ռասիստական բնույթի գրառումները չի արել: Այն երկրորդ,
երրորդ մարդու ձեռքով է կատարվել: Սակայն, մենք նրանց խոսքերն էլ չկարողացանք
գտնել»:
Ավելի վաղ, նշվում էր, որ մարզիկի
կողմից կատարված վերոնշյալ գրառումները հասարակության շրջանում բարձրացված աղմուկի
հետևանքով ջնջվել էին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |