Տարածաշրջան13:34, 13 Օգոստոս 2013
Թուրք հոդվածագրի անդրադարձը Թուրքիայի արտաքին քաղաքականությանը

Թուրքական «Զաման» թերթի հոդվածագիր Իհսան Դաղը իր «Առարկություն ունեցողները դեռ դավաճա՞ն են» հոդվածում քննադատական մոտոցումներ է ցուցաբերել այդ երկրի արտաքին քաղաքականությանը: Հոդվածը համառոտ ներկայացվում է ստորև.
«Նախկինում արտաքին քաղաքականությունը որակավորվում էր որպես «ազգային դատ», և բոլորից այդ «դատին» օգնություն էր սպսվում: Դատի բովանդակությունը պետությունն էր որոշում, իսկ քաղաքացիներից պահանջվում էր լսել և վստահել բարձրաստիճաններին: Տարբեր տեսակետների արտահայտումը իհարկե արգելված չէր, սակայն ամենևին էլ բարյացակամությամբ չէր ընդունվում: Ոչ ոք հեշտությամբ բարձրաձայն չեր կարող քննադատել կիպրական քաղաքականությունը, ՆԱՏՕ-ին անդամակցությունը չէր կարող առարկել, Հայկական հարցում հակասող խոսք չէր կարող ասել: Դրանք «ազգային դատեր» էին, «բարձր քաղաքականության» խնդիրներ էին: Ժողովուրդը չէր կարող իմանալ…
Արտաքին քաղաքականությունը մի տեսակ պատերազմի դաշտ էր ընկալվում, իսկ ժողովուրդը`զինվորներ: Այդպիսի իրավիճակում ամենակարևորը կարգապահությունն էր: Կարգապահությունն էլ զինվորների կողմից բարձրաստիճանների հրամանների անվերապահորեն կատարումն էր: Հակառակն անողները կամ դավաճան էին, կամ ծախված:
Այսօրվա արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանային զարգացումների հետ
չներդաշնակվող գաղափարական մոտեցումները երկիրը վտանգավոր կետի են մոտեցրել:
Այսօրվա արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի հնարավորությունները գերազանցող
տարածաշրջանային թիրախների ուղղորդումներ կան:
Հասարակությունից, մտավորականությունից չպետք է աջակցություն ակնկալել:
Եթե ուտոպիական մոտեցմամբ միջամտող արտաքին քաղաքականություն տանեք, ապա ամբողջ
տարածաշրջանին և աշխարհին ձեզ թշնամի կդարձնեք:
Բուշն էլ էր միջամտող, այստեղ այնտեղ
փորձում էր կարգուկանոն թելադրել:
Եթե բուշը միջամտության ժամանակ «նեոպահպանողական» իմպերիալիզմ էր
ստացվում, ապա ինչ է լինում, երբ մերոնք են միջամտում: Եթե մենք անենք, ինչ է,
ճիշտ կլինի: Յեմենում դեսպանության վրա
հարձակումը, Լիբանանում առևանգված թուրք օդաչուները… այս ամենը ձեզ ինչ-որ բան
հուշու՞մ է…»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |