Տարածաշրջան13:31, 12 Օգոստոս 2013
Թուրքիային սպառնացող 3 հիմնական վտանգները

Թուրքական «Սթար» թերթի հոդվածագիր Էսեր Քարաքաշը
անդրադարձել է Թուրքիայում սպասվելիք 2014-ի տեղական ինքնակառավարման ու
նախագահական և 2015-ի համապետական ընտրությունների ու սահմանադրության հանրաքվեին
ընդառաջ Թուրքիայի համար վտանգ հանդիսացող 3 հիմնական զարգացումներին:
1. Հոդվածագրի կողմից վտանգավոր որակավորված և ամենամեծ
անդրադարձին արժանացած զարգացումները Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումներն
են: Քարաքաշն նշում է, որ 2015 թվականին` Հայոց ջարդերի 100 ամյակին Հայկական
սփյուռքը անկասկած աննախադեպ ակտիվ գործողություններ կսկսի: Ըստ հոդվածագրի
2015-ին այնպիսի երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության հետ կապված
որոշումներ կնդունվեն, որ նույնիսկ Թուրքիայի մտքով էլ չի անցնում: Քարաքաշը
անհանգստություն է հայտնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի կապակցությամբ` նշելով որ շատ
հնարավոր է, որ վերջինս փոխի ցեղասպանության հետ կապված տերմինաբանությունը ի վնաս
Թուրքիայի:
Հոդվածագրի նշում է, որ պետք է հաշվի առնել նաև
ցեղասպանության հետ կապված բոլոր այս զարգացումները Թուրքիայում ազգայնական մտածելակերպի խորացման
համար պարարտ հող կդառնան:
2. Որպես երկրորդ վտանգ նշվում է առաջիկա մի քանի
տարիներին Թուրքիայի համար կանխատեսվող ցածր տնտեսական աճը:
3. Եվ որպես երրորդ վտանգ հոդվածագիրը կանխատեսում է
2015 թվականին մեծացող ազգայնական հոսանքն ու ցածր տնտեսական աճը «Էրգենեքոնի ոգու» կողմից իր շահերին
ծառայեցնելու հնարավորությունը:
Եզրափակելով հոդվածը Քարաքաշը հարց է բարձրացնում թե
արդյոք ինչ որ քայլեր կատարվում է այս 3 վտանգների ազդեցությունի նվազագույնի
հասցնելու համար` նշելով, որ կարևոր են այն քայլերը, որոնց օգնությամբ փորձ պետք է
կատարել հնարավորինս կանխել դրանք, սակայն ավելի կարևոր են այդ ուղղությամբ
մշակվելիք երկարաժամկետ ծրագրերն ու խնդրին «ռազմաճակատից նայելը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |