Մարզական11:16, 12 Օգոստոս 2013
Թուրք ըմբիշը հայերի մասին ռասիստական գրառման համար որակազրկվել է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեադալակիր, թուրք
ըմբիշ Ռըզա Քայաալփը մեղադրվել է ռասիզմի մեջ: Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան
(FILA) օրեր առաջ հրապարակել է կարգապահական տույժերի ենթարկված մարզիկների
անունները: Թուրք ըմբիշը իր «Թվիթերյան» էջում կատարած ռասիստական բնույթի գրառման
համար նույնպես ընդգրկվել է այդ ցուցակում և որակազրկվել է 6 ամսով: Թուրքական «Հյուրիյեթ»
թերթը նշում է, որ Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան որակազրկման վերաբերյալ որոշումից զատ այլ մանրամասներ չի հաղորդում:
Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Համզա
Յերլիքայան իր հերթին նշել է, որ իրենց համար ընդունելի չէ FILA-ի որոշումը, քանի
որ, եթե մարզիկի կողմից ռասիստական բնույթի արարք լինի, ապա առաջին պատժողը իրենք
կլինեն:
Հիշեցնենք որ, Թուրքիայում «Գեզի զբոսայգու» իրադարձությունների ժամանակ Ռըզա Քայաալփը ցուցարարներին ուղղված հետևյալ գրառումն էր արել. «Հրապարակը թողե՛ք հայերին, Ալահը ձեր պատիժը կտա՛ ցուցարար խուլիգաններ», «Շատ կցանկանայի լինել հրապարակում գտնվող ոստիկաններից մեկը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |