• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:40, 12 Օգոստոս 2013

Գյուլբեյը փորձում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը վերագրել քրիստոնյա թուրքերին

Գյուլբեյը փորձում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը վերագրել քրիստոնյա թուրքերին

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող «ASİMDER» կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը այցելել է Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցի և հանդես եկել անհեթեթ հայտարարությամբ:

Ըստ թուրքական «Բեյազգազեթե» լրատվականի` Գյուլբեյն ասել է, թե Սուրբ Խաչը ոչ թե հայերն են կառուցել, այլ քրիստոնյա թուրքերը: Որպես իր ասածի հիմնավորում` նա մատնանշել է եկեղեցու վերնամասում պատկերված քանդակը, որտեղ պատկերված է վազող ձի վրայից հետընթաց ուղղությամբ նետահարող նեղաչք ձիավոր: Ըստ նրա` ամբողջ աշխարհի պատմաբաններն ընդունում են, որ վազող ձիու վրայից դեպի հետ նետահարում էին միայն թուրքերը, իսկ նեղաչք լինելը փաստում է, որ ձիավորը հայ լինել չէր կարող: Բացի այդ ձիու ու ձիավորի ոտքերին կիսալուսին կա, որը թուրքերի սիմոլիկայում եղել է դեռևս իսլամի ընդունումից առաջ: «ASİMDER»-ի նախագահը նաև նշել է, որ հայերը ունեն իրենց բոլոր եկեղեցիների, որպես անշարժ գույքի սեփականության վկայական, իսկ ահա Աղթամարի Սուրբ Խաիչնը չունեն:

Թուրք գործիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Աղթամարի եկեղեցում մատուցվելիք ամենամյա պատարագին այս տարի իրենք էլ են մասնակցելու որպես քրիստոնյա թուրքերի հետնորդներ:

Նշենք, որ Սուբ Խաչ եկեղեցին  Կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ին Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից 915-921թթ.: Պատմաբան Ռեդգեյթը իր «Հայերը» գրքում գրում է, որ Գագիկն այդ եկեղեցու կառուցման համար հրավիրել էր հարևան երկրների գրեթե բոլոր արքունի ճարտարապետներին և վարպետներին: Սուրբ Խաչը հնում եղել է Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։ 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}