Մշակութային08:40, 12 Օգոստոս 2013
Գյուլբեյը փորձում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը վերագրել քրիստոնյա թուրքերին

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող «ASİMDER» կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը այցելել է
Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցի և հանդես եկել անհեթեթ
հայտարարությամբ:
Ըստ թուրքական «Բեյազգազեթե» լրատվականի` Գյուլբեյն ասել է, թե Սուրբ Խաչը ոչ թե հայերն են կառուցել, այլ քրիստոնյա թուրքերը: Որպես իր ասածի հիմնավորում` նա մատնանշել է եկեղեցու վերնամասում պատկերված քանդակը, որտեղ պատկերված է վազող ձի վրայից հետընթաց ուղղությամբ նետահարող նեղաչք ձիավոր: Ըստ նրա` ամբողջ աշխարհի պատմաբաններն ընդունում են, որ վազող ձիու վրայից դեպի հետ նետահարում էին միայն թուրքերը, իսկ նեղաչք լինելը փաստում է, որ ձիավորը հայ լինել չէր կարող: Բացի այդ ձիու ու ձիավորի ոտքերին կիսալուսին կա, որը թուրքերի սիմոլիկայում եղել է դեռևս իսլամի ընդունումից առաջ: «ASİMDER»-ի նախագահը նաև նշել է, որ հայերը ունեն իրենց բոլոր եկեղեցիների, որպես անշարժ գույքի սեփականության վկայական, իսկ ահա Աղթամարի Սուրբ Խաիչնը չունեն:
Թուրք գործիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Աղթամարի եկեղեցում մատուցվելիք ամենամյա պատարագին այս տարի իրենք էլ են մասնակցելու որպես քրիստոնյա թուրքերի հետնորդներ:
Նշենք, որ Սուբ Խաչ եկեղեցին Կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ին Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից 915-921թթ.: Պատմաբան Ռեդգեյթը իր «Հայերը» գրքում գրում է, որ Գագիկն այդ եկեղեցու կառուցման համար հրավիրել էր հարևան երկրների գրեթե բոլոր արքունի ճարտարապետներին և վարպետներին: Սուրբ Խաչը հնում եղել է Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |