• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:14, 07 Օգոստոս 2013

Պետությունն ընկել է իսլամացած հայերի հետևից

Պետությունն ընկել է իսլամացած հայերի հետևից

Արևմտահայաստանի և արևմտահայերի հարցերի ուսումնասիրության կենտրոնի «akunq.net» կայքը հրապարակել է թուրքական «Թարաֆ» թերթում լույս տեսած թուրք վտարանդի պատմաբան Թաներ Աքչամի հոդվածը` նվիրված իսլամացված հայերի խնդրին: Հոդվածը` ստորև:

1915թ. մայիսին, երբ սկսվել է հայերի մեծ տեղահանությունը (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ.), սկզբում մահմեդականության ընդունումը ներկայացվել է որպես այլընտրանք: Ցանկացողը կարող էր մուսուլման դառնալ և չաքսորվել: ԱՄՆ-ի և Գերմանիայի հյուպատոսներն իրենց հղած զեկույցներում հաղորդում են, թե հայերը պետության դռների մոտ մեծ հերթեր էին գոյացրել, և տեղի էր ունենում հավաքական դավանափոխություն: Հավատափոխ եղողներն իրոք չէին տեղահանվում: Միայն իրենց ապրած վիլայեթի սահմաններում ցրվում էին որևէ մուսուլմանական գյուղում կամ ավանում: Սակայն իսլամ ընդունողների թիվը ենթադրյալից շատ ավելին էր: Կառավարությունը թերևս այն պատճառով, որ այդչափ մեծ կրոնափոխությունն անակնկալ էր իր համար, հարկադրված եղավ չեղյալ անել այդ որոշումը:

«Նպատակն աքսորից փրկվելն է»

Պատճառը պարզ է. դավանափոխություն թույլ տալու նպատակն ուծացումն է: Սակայն մտավախություն կա, թե այդ հավաքական հավատափոխությամբ հայերը կպահպանեն իրենց իրական ինքնությունը: 1915 թ. հուլիսի 1-ին շրջաններ ուղարկված մի շրջաբերականով հաղորդվում է, թե այլևս թույլ չի տրվելու կրոնափոխ լինել: Ներքին գործերի նախարար Թալեաթն ասելով, թե «Սրանց նպատակը ոչ թե իրոք մուսուլման դառնալն է, այլ ընդամենը աքսորից փրկվելը», պահանջում է, որ այդուհետ ոչ մի դեպքում լուրջ չընդունեն կրոնափոխությունը: Քանզի նրանք, եթե անգամ մահմեդական դառնան, «զերծ չեն մնա անկարգություններից»: Հետագայում հաճախակի են շրջաբերականներ ուղարկվում գավառներ, և կտրականապես հաղորդվում է, թե ոչ մի բացառություն չի արվելու:

Մինչև 1915 թ. նոյեմբեր ավարտվում է հայերից Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ.) դատարկումը, և հայերի թիվը նվազեցվում պարբերական կոտորածների միջոցով: Իթթիհադական կառավարությունը պատեհ չի համարում հայերին թույլ տալ նորից կրոնափոխվելու: 1915 թ. նոյեմբերի 5-ին շրջաններ առաքված հատուկ գրությամբ ծանուցվում է, թե «կրոնափոխների պահանջները պետք է ընդունվեն, անկախ այն բանից` նրանք աքսորվել են, թե ոչ»: Իսկ 1916 թ. գարնանից սկսած դավանափոխությունն այլևս հարկադրական է դառնում: Հայերին կագնեցնում են «կա’մ մուսուլման դառնալու, կա’մ էլ Դեր Զոր աքսորվելու» երկընտրանքի առաջ: Հայերը քաջապես տեղյակ են լինում, որ Դեր Զորի անապատներ ասելով` կոտորած և բնաջնջում ի նկատի ունեն: Այդ տարեթվից սկսած` ողջ մնացած յուրաքանչյուր հայ մահմեդական է դառնում: Հայերին թույլ է տրվում վերստին նախկին կրոնին վերադառնալ 1918 և 1919 թթ. հրապարակված շրջաբերականներով: Կարող ենք վստահաբար ասել հետևյալը. եթե նրանք նորից քրիստոնեության չեն վերադարձել, ապա Անատոլիայում ողջ մնացած ամեն մի հայ որպես մահմեդական է այնտեղ մնացել:

Ճամփորդության իրավունք չկա

Լա’վ, իսկ ինչպե՞ս են տարբերվելու իսլամացած հայերը: Կառավարությունը դեռևս չի վստահում հայերին` չնայած նրանց կրոնափոխ լինելուն, և հատուկ միջոցներ է ձեռնարկում  նրանց վերաբերյալ, որոշ արգելքներ սահմանում: Արգելքները ցանկը գլխավորում է ազատ տեղափոխվելու իրավունքը: Հավատափոխ հայերը չեն կարողանում օգտվել այդ իրավունքից, որը շնորհված է մյուս մահմեդականներին: Ճամփորդել կարողանալու համար պարտավոր են լինում հատուկ թույլտվություն ստանալ, բայց դա շնորհելու իրավասությունը չի գտնվում տեղական իշխանավորների ձեռքին: Թույլտվությունը կարելի է ձեռք բերել միմիայն Ստամբուլից, անմիջականորեն` նախարարությունից (Ներքին գործերի-Ակունքի խմբ.): Սակայն, չնայած այդ արգելքներին, շարունակվում են առանց թույլտվության ուղևորություններ գրանցվել: Թալեաթ փաշան հաճախ է հրամաններ ուղարկում շրջաններ և պահանջում, որ նախարարությունից թույլտվություն չստացած այդ անձանց արգելվի ճամփորդել:

Սակայն խնդիրը հետևյալում է. ինչպե՞ս պետք է պարզել ուղևորության մեկնել ցանկացողի կրոնափոխ հայ լինել-չլինելը:

Այդ հարցը լուծելու համար միայն մեկ ուղի կա. պետք է հայերի անձնագրերում այնպիսի նշում անել, որը կօգնի հասկանալ նրանց հայ լինելը: Այդ մասին որոշում է կայացվում: Այդպիսով հնարավոր կլինի կանխել մահմեդական անուն վերցրած հայերի` մյուս մուսուլման բնակչության մեջ անհետ կորչելը: Նրանց անձնագրերում արված այդ հատուկ նշումով կապահովվի մարդկանց տարբեր վերաբերմունքի ենթարկվելը, և կդյուրացվի նրանց հետևելու գործը:

«Գաղտնի հեռագիր»

Այս հսկողությունն ապահովելու նպատակով նախ 1916 թ. փետրվարի 1-ին բոլոր շրջաններ է առաքվում առաջին գրությունը: Եվ շրջաններից պահանջվում է «հաղորդել, թե կրոնափոխ եղած հայերն ի՞նչ կերպ են գրանցվել բնակչության ռեեստրներում, և դրանց փոխարեն նրանց ձեռքը տրված` անձը հաստատող փաստաթղթերում արդյոք բացահայտ կերպով նշվա՞ծ են նրանց դավանափոխ լինելը և ընտանիքի անդամների անունները, թե՞ ոչ»:

Ինչպես որ հասկանալի է դառնում նաև սույն փաստաթղթից, կառավարությունը պահանջում է, որպեսզի հարցն այնպես կարգավորվի, որ հավատափոխ եղած հայերը թե’ բնակչության գրանցամատյաններում հատուկ կերպով արձանագրվեն, և թե’ նրանց տրվելիք անձնագրերում այդ տարբերությունը նշված լինի:

1916 թ. փետրվարի 21-ին «գաղտնի» նշումով շրջաններ առաքված մեկ այլ հեռագրում ասվում է, թե «պարզ է դարձել, որ կրոնափոխ եղած հայերն ազատ կերպով շրջում են իրենց տրված նոր անձնագրերով»: Եվ դա կանխելու համար պահանջվում է, որ թաղամասի ոստիկանության պաշտոնյաների կողմից, առանց համապատասխան անձանց անձնագրերում «դավանափոխ է եղել» նշումը հանվելու, գրվի նաև նրանց գտնված վայրի անվանումը և «կնիք դրվի»:

Այդպիսով` համապատասխան անձինք ոչ միայն հատուկ գրանցված կլինեն բնակչության գրանցամատյաններում, այլ նաև մի հատուկ կնիք դրված կլինի, որի շնորհիվ պարզ է կդառնա, որ տվյալ անձը կրոնափոխ եղած հայ է: Ոստիկանությունը և ժանդարմերիան կգործեն այդ հատուկ կնիքին համապատասխան: Հետագա ամիսներին գավառներ ուղարկված հեռագրերով բազմիցս հիշեցվում է այդ մեթոդին դիմելու անհրաժեշտության մասին:

Պարզ կդառնա նրանց հայ լինելը

1917 թ. մայիսի 22-ի ամսաթվով թվագրված մի հեռագրից տեղեկանում ենք, թե ինչպես է իրականացվել այդ կիրառումը: Համապատասխան հեռագրում հիշեցվում է 1916 թ. փետրվարի 21-ի շրջաբերականի մասին, և տառացիորեն հետևյալ կերպ է կրկնվում այն գործողությունը, որը պետք է արվի. «… դավանափոխ եղած հայերի օսմանյան փաստաթղթերի հետևում պետք է գրվեն նրանց` բնակություն հաստատած ավանների և թաղամասերի անվանումները և կնքվեն ոստիկանության ղեկավարության կողմից: Այդ մասին գրված էր 1331 թ. (1915 թ.-Ակունքի խմբ.) փետրվարի 8-ի ծածկագիր հեռագրում: Այնուհետև նրանց օսմանյան փաստաթղթերում, որոնց հավատափոխությունն ընդունվել է, դարձյալ գրել նույն կերպ և կնքել բնակչության ղեկավարների կողմից: Ոստիկանության և ժանդարմերիայի գրասենյակներն էլ պետք է տեղյակ լինեն, որ այդ նշանը վերաբերում է դավանափոխ հայերին, և վերջիններիս ճամփորդությունների ժամանակ նրանց նկատմամբ վերաբերմունք դրսևորեն` ըստ պահի թելադրանքի»:

1916 թ. դրությամբ կրոնափոխ եղած հայերի ոչ միայն գրանցումները, այլ նաև անձնագրերն այնպես են կարգավորվում, որ հասկանալի լինի տվյալ անձանց հայ լինելը: Հենց սա է այն կիրառումը, որ ներկայում շարունակում է գործադրվել Թուրքիայում: Իթթիհադական մտայնությունը հանրապետական շրջանի ողջ ընթացքում մնացել է ղեկավար դիրքերում: Առանձնապես շատ բան չի փոխվել այսօր:

Խնդիրը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. այս պետությունը ստեղծվել է իր քաղաքացուն չվստահելու հիմքի վրա:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}