Մարզական10:17, 07 Օգոստոս 2013
Թուրքիայի հայազգի քաղաքացիները բողոքով դիմել են UEFA-ին

Ազգությամբ հայ Թուրքիայի մի քանի քաղաքացիներ իրենց ստորագրություններով գրավոր բողոք են ներկայացրել «UEFA»-ի ղեկավարությանը` ընդդեմ թուրքական «Trabzonspor» ֆուտբոլային ակումբի նախագահ Իբրահիմ Հաջիօսմանօղլուի: Բանն այն է, որ վերջինս իր ելույթներից մեկի ժամանակ, քննադատելով «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամների այցը «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբի անդամներին, կտրուկ էր արտահայտվել` ասելով. «Նրանց թիմը «Fenerbahçe»-ն է, իսկ «Trabzonspor»-ը երևի հունական, հայկական կամ իսրայելական թիմ է: Մի խոսքով`«Trabzonspor»-ը ձեր թիմը չէ»:
Ըստ թուրքական «Բուգյուն» թերթի բողոքի նամակում մասնավորապես ասված է.
«Իբրահիմ Հաջիօսմանօղլուի հայկական, հունական և իսրայելական թիմերի մասին ռասիստական արտահայտոթյուններ է թույլ տրել: Հավատացած ենք, որ նրա խոսքերը վերաբերում են նաև ֆուտբոլիստներին ու երկրպագուներին: Ուստի խնդրում ենք նրա նկատմամաբ անհապաղ կիրառել անհրաժեշտ պատժամիջոցներ, որովհետև այդ արտահայությունները, ըստ էության, հակասում են խտրականությունը, ռասիզմը մերժող UEFA-ի խաղաղության և բարեկամության սկզբունքներին»:
Նամակի հեղինակները նշել են, որ պայքարը շարունակելու են նաև` սոցիալական մեդիայով թեմային հնչեղություն տալու ճանապարհով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |