Տարածաշրջան07:46, 05 Օգոստոս 2013
Թուրքիան պատրաստվում է ներքին զորաշարժերի

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ զինվորական
ստորաբաժանումները երկրի խոշոր քաղաքներից տեղափոխվելու են պակաս մարդաշատ
բնակության վայրեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը:
Նախարար Յըլմազը հանդիպում է ունեցել Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեի և քաղաքապետ Նևզաթ Բոզքուշի հետ, որի ժամանակ էլ խոսվել է վերոնշյալի մասին: Այնուհետև պատասխանելով լրագրողների հարցերին` Յըլմազն ընդգծել է, որ զորանոցների տեղափոխումը քաղաքի կենտորանական հատվածներից նպաստ կբերի և քաղաքային տնտեսությանը, և երթևեկությանը: Նա նաև նշել է, որ ԶՈւ Գլխավոր շտաբում արդեն նախապատրաստական գործողությունների անցնելու նախագիծն են կազմում: Մասնավորապես նախատեսվում է երկրի արևմտյան նահանգներում տեղակայված զորաջոկատների մի մասը տեղափոխել դեպի արևելյան նահանգներ:
Հիշեցնենք, որ 2013թ, մարտի դրությամբ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հրապարակած տվյալներով` թուրքական բանակն ունի 678.617 զինծառայող, այդ թվում` 347 գեներալ և ծովակալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |