• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:05, 03 Օգոստոս 2013

Թուրք հոդվածագիր. «Երեխան, որի մայրը հույն է, հայրը` հայ, «ազգության կոդը ո°րն է»

Թուրք հոդվածագիր. «Երեխան, որի մայրը հույն է, հայրը` հայ, «ազգության կոդը ո°րն է»

Թուրքիայում վերջին օրերին սկանդալային բացահայտում է կատարվել, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` հայերին, հույներին և հրեաներին: Պարզվել է, որ վերոնշյալ ազգությունների համար պետությունը 1923 թվականից սկսած կիրառել է հատուկ ծածկագրեր` այսպես կոչված «ազգության կոդեր»:

Թուրքիայում այդ երևույթը դարձել է բուռն քննարկման առարկա: «Հյուրիյեթ» թերթի հոդվածագիրներից Իսմեթ Բերքանն իր «Երեխան, որի մայրը հույն է, հայրը` հայ, «ազգության կոդը» որը՞ կլինի» հոդվածում անդրադարձել է վերոնաշյալ հարցին:

Ստորև ներկայացվում է  հոդվածը որոշակի կրճատումներով.

«Երեխային հայկական դպրոց ընդունելու համար պայքարը միայն բավարար է եղել, որպեսզի պաշտոնապես հաստատվի, որ Թուրքիայի Հանրապետությունն իր քաղաքացիներին գրանցել է գաղտնի ծածկագրերով (անուն էլ` «ազգության կոդ») և նրանց այդ կերպ հետևել է: «Ակոս» շաբաթաթերթի շնորհիվ արդեն բոլոս տեղյակ ենք:

Իմացանք, որ մեր պետությունը հայերին 2-րդ համարով է կոդավորել: Ըստ պնդումների` հույներին 1-ին համարն են տվել, իսկ հրեաներին գրանցել են 3-համարի տակ: Նպատակը եղել է  քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրել, այլ ոչ թե Լոզանի պայմանագրով սահմանված նրանց իրավունքների պաշտպանությունը: Ահա  այս միտքն է ծագում մարդու գլխում:

Ճնշումները դեռ դպրոցական տարիքից են սկսվում: Եթե փոքրամասնության ներկայացուցիչ եք, ձեր երեխային համայնքի դպրոց պետք է ընդունեք: Պետությանն էլ պետք է ձեր ինքնությունն ապացուցեք` ասելով. «Այո´, երեխաս էլ այդ փոքրամասնության ներկայացուցիչ է»: Պետությունը, իհարկե, իր գրանցումները բավարար չի համարում, ստուգում, նոր է հաստատում:

Երանի թե, այդ դպրոցները ոչ միայն համայնքի, այլև յուրաքանչյուր ցանկացողի համար բաց լինեին:

Այդ ինքնությունը ապացուցելու գործն այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ խառնամուսնություններ էլ կան: Օրինակ, երբ ծնողներից մեկը հույն է,  մյուսը հայ, կամ երբ ծնողներից մեկը հույն է կամ հայ, իսկ մյուսը մուսուլման: Ինձ շատ հետաքրքիր է այս խառնամուսնություններից ծնված երեխաներին պետությունը ի՞նչ ծածկագրով է գրանցում: Իմ երեխաների ծածկագիրը ո°րն է: Ասեք, որ այս կոդավորումը ռասիսզմ է, օրենքի առջև հավասարության  խախտում է, և տեսեք, թե ինչ կգա ձեր գլխին:

Նախևառաջ որոշները կլինեն, որ կասեն, որ սա «բխում է գործնական անհրաժեշտությունից», կհայտնվեն այնպիսիք, որ իրենց կդնեն պետության տեղը և  կասեն. «Ի՞նչ է` պետությունը չպիտի° հետևի»: «Բոլորն իրենց երկիրն ունեն, թող այնտեղ էլ գնան»: Այդպես ասողների պակաս հաստատ չի զգացվի:

Լավ, բայց արդյո՞ք վերոնշյալ ազգերին է միայն կոդ տրվել: Իսկ եթե պետությունը քրդերին`4-րդ, ալևիներին 5-րդ ծածկագրերո°վ է գրանցել: Արևմտյան մի երկրում այդպիսի բան պարզվելու դեպքում  Ներքին գործերի նախարարությունն ամբողջը օրը հայտարարություններով հանդես կգար: Մեր մոտ ՆԳ նախարարությունից մի հայտարարություն, իրավիճակի վերաբերյալ  մի բացատրություն չկա, այսքան հարցերին մի պատասխան լսող եղե՞լ է: ՆԳ նախարարությունն անմիջապես պետք է հայտարարություն անի, թե «Ազգության կոդերը» երբ, որ թվականից են սկսվել կիրառվել և ում համար, այդ կոդերը պետության կողմից ինչ գործերով են օգտագործվել:

Պետական ո՞ր վարչություններն են այդ կոդերին նայում և հետո տվյալ կոդին համապատասխան որոշում կայացնում: Կադա°ստրը, անվտանգությո°ւնը, դատախազությո°ւնը, դատրանաննե°րը: Մեր պետությունը որևէ բան կիսատ չի թողնում: Այս կոդերը որտեղ, երբ և ինչպես օգտոգործելու վերաբերյալ մի շրջաբերական, մի կանոնադրություն հաստատ կա, և դա էլ մի օր ոնց էլ լինի կբացայատվի»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}