• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:23, 02 Օգոստոս 2013

Культура» հեռուստաալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել հայերից

Культура» հեռուստաալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել հայերից

Ինչպես տեղեկացնում է «yerevannews.am»-ը, «Культура» հեռուստաալիքի «Власть факта» հաղորդման վարող Սերգեյ Մեդվեդևը գրավոր ներողություն է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի` Ասիայի և Աֆրիկյաի ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմաբանների ռուս-թուրքական հանձնաժողովի անդամ Միխայիլ Մեյերի անունից, ով ելույթ ունենալով «Турецкий марш» շարքում և մեկնաբանելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պատմական փաստերը, իր մեկնաբանություններում թույլ է տվել ցինիկ արտահայտություններ:

Նա մասնավորապես նշել է, որ «դա եղել է երկկողմանի սպանություններ», «հայերի որոշ հատվածը» կարողացել է հրաշքով կենդանի մնալ, «դա ցեղասպանություն չէ և մեկ ու կես միլիոն մարդ չի սպանվել»: Մեյերի մեկնաբանությունները ենթադրել են Ցեղասպանության լիակատար հերքում և համընկնում են Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ: Իր ելույթներով Միխայիլ Մեյերը փաստացիորեն հանդես է եկել հայերի ցեղասպանության հարցում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշման դեմ:

Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ, Ռուսաստանում հայկական կազմակերպություններ, ռուսական մտավորականության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են եկել Մեյերի մեկնաբանությունների սուր քննադատությամբ և դիմել են Культура հեռուստաալիքին` խնդրելով հանդես գալ դրանց հերքումով:

«Власть факта»-ի հաղորդավար Սերգեյ Մեդվեդևի նամակում, որը հրապարակվել է «Aspekty.net» կայքում, մասնավորապես նշված է.« 2013 թվականի հուլիսի 11-ին հեռարձակված Турецкий марш հաղորդման հյուրերից մեկը Ասիայի և Աֆրիկայի Ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերաֆիմովիչ Մեյերը կատարել է մի շարք մեկնաբանություններ կապված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին, որոնք որոշ հանդիսատեսներ վիրավորական են համարել և պատմական փաստերին անհամապատասխան: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ հայտարարել.

Ես հասկանում եմ հեռուստադիտողների զայրույթը կապված հյուրի մեկնաբանությունների հետ, որոնք կարելի է հասկանալ այն իմաստով, որ նա կասկածի է ենթարկում ցեղասպանության մասշտաբների և անգամ դրա գոյությունը: Հաղորդումը ուղղակի ասպարեզ է տրամադրում հյուրերին արտահայման համար, ընդ որում ես ջանում եմ չվիճել հյուրերի հետ և չհերքել նրանց տեսանկյունները: Իմ պարտավորությունն է որպես հաղորդավար տրամադրել հարցի շուրջ մտքերի ինչքան հնարավոր է լայն սպեկտր և թույլ տալ հանդիսատեսին անձամբ գալ եզրակացության:

Տվյալ դեպքում, սակայն, հարցը վերաբերվում էր բարդ էթնիակական նյութի` Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Թուրքիայի հերքողական քաղաքականության մասին: Մասնավորապես մեր երրորդ սյուժեում մենք պատմել ենք Օրհան Փամուկի մասին,ով հազիվ է փրկվել ձերբակալուևթյունից և ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից, քանի որ բարձրացնում էր ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցը: Հասկանալով այս հարցի ամբողջ ցավը և Մեյերի մեկնաբանությունների վիճարկելիությունը, ինչպես նաև այն փաստը,որ հաղորդման երկրորդ հյուրը, ինչպես հետագայում պարզվեց, այս հարցին համաձայն էր, ես չշարունակեցի խորացնել ցեղասպանության հարցը,որպեսզի հյուրերիս թույլ չտամ ավելի  քիչ քաղաքականապես կոռեկտ արտահայտությունները:

Հայերի ցեղասպանության նկատմամբ իմ սեփական վերաբերմունքը մնում է անփոփոխ: Այն 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, Հոլոքոստին, Ուկրաինայում սովամահության և այլ ցեղասպանության հայտնի դեպքերի հետ մեկտեղ: Ինձ հարազատ է հայ ժողովրդի ցավը, որը չի անցնում նաև այսօր ողբերգությունից մեկ դար անց: Ես հասկանում եմ, որ այդ վերքը բաց է մինչ բոլոր երկրներ չեն ընդունել ցեղասպանության փաստը և քանի դեռ տեղի չի ունեցել ապաշխարության և հաշտեցման գործընթացը: Ողբերգության հարյուրամյակի նախօրեին մեր հաղորդումը կանի բոլոր հնարավորը, որպեսզի ավելի կատարյալ և օբյեկտիվ լուսաբանի Ցեղասպանության պատմությունը:

Ես շատ եմ ափսոսում, որ մեր եթերը առաջ է բերել հանդիսատեսների տարբեր արձագանքներ է առաջ բերել: Մեր նպատակը խառնաշփոթի մտցնելը, դաժանացնել սիրտը, չհրահրել սկանդալներ, սակայն միժամանակ չվախենալ բարձրացնել պատմության, հիշողության և հանցագործության համար ընդհանուր պատասխանատվության բարդ խնդիրներ, որպեսզի վերջնական արդյունքում օժանդակել ժողովուրդների հաշտեցմանը: Մենք հետագայում էր կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}