Քաղաքական12:21, 02 Օգոստոս 2013
Թուրքիան Թբիլիսի իր դեսպանության միջոցով բողոքի նոտա է հղել Հայաստանին

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ պաշտոնական Անկարան, հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, Թբիլիսիի իր դեսպանության միջոցով բողոքի նոտա է հղել Հայաստանին:
«Միջադեպը 2 երկրների միջև մի նոր ճգնաժամի առիթ է դարձել, և Թուրքիան, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, Թբիլիսի իր դեսպանության միջոցով բողոքի նոտա է հղել Հայաստանին»,-գրում է Հյուրիյեթը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հայկական կողմից հայ-թուրքական սահմանը հսկող սահմանապահները կրակ էին բացել թուրք հովվի վրա, ով հատել էր սահմանը: Չնայած թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե թուրք հովիվ Մուսթավա Ուլքերը, փորձելով հետ բերել ոչխարի հոտը, հատել է Հայաստանի հետ սահմանը, ինչի հետևանքով սպանվել հայ սահմանապահների կողմից: Բայց տեղեկություն կա յան մասին, որ ,անցնելով Հայաստանի հետ սահմանը` 35-ամյա թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել ներթափանցել Հայաստանի տարածք: Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ՝
վիրավորելով սահմանախախտին: Այս մասին ասել է ասել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |