Քաղաքական06:49, 02 Օգոստոս 2013
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է սպանված հովվի միջադեպին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարությամբ է հանդես
եկել հայ-թուրքական սահմանը հատած և սահմանապահների բացած կրակի հետևանքով մահացած
թուրք հովվի հետ կատարվածի առնչությամբ:
«Մենք խստագույնս դատապարտում ենք այն, որ մեր անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության պատճառով կրակում են ու սպանում: Հայկական կողմը որևէ պարզաբանում չի տվել, թե ինչու է սահմանին տեղի ունեցած սովորական միջադեպի ժամանակ անհամաչափ ուժ կիրառվել»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ թուրք հովվի` Մուստաֆա Ուլքերի դին տեղափոխվել է Թուրքիա, և կատարվածի առնչությամբ թուրքական կողմը դիվանագիտական անհրաժեշտ գործողությունների է դիմել:
Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչությունն շեշտել է, որ այդ և նման այլ
դեպքերը հերթական անգամ ցույց տվեցին հարավկովկասյան տարածաշրջանում, կայունություն
և համապարփակ կարգավորում հաստատելու, ինչպես նաև Հայաստանի` հարևանների հետ
հարաբերություններում խոհեմություն հանդես բերելու կարիքը:
Հիշեցնենք,
որ թուրքական աղբյուրների տեղեկացմամբ` հովիվը սահմանը հատել էր Կարսի նահանգի
կողմից` փորձելով գտնել իր կորած գառանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |