Քաղաքական13:34, 01 Օգոստոս 2013
Հայ-թուրքական սահմանին սպանված հովվի դին հանձնվել է թուրքական կողմին

Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ հայ-թուրքական սահմանին սպանված հովվի դին արդեն Թուրքիայում է:
Կարսի նահանգապետը նաև ասել է. «Ինչքանով որ մենք հասկացանք, ուժային միջամտությունը չափից ավելին է եղել: Այդ մարդու ձեռքին նույնիսկ զենք չի եղել,
իսկ նրան սպանել են»:
Հայկական և թուրքական կողմերի միջև կնքված արձանագրության հիման վրա Աքյաքայի գյուղապետ Օսման Ուղուրլուն, Արփաչայ շրջանի ղեկավար
Ջան Աքսոյն ու Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները անցնելով սահմանը Հայաստանի տարածքից վերցրել են 35-ամյա հովվի դին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հայ-թուրքական սահմանին` Արփաչայի
շրջանում, հայկական կողմի սահմանապահները
կրակ են բացել թուրք հովվի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ըստ աղբյուրի` թուրք հովիվը հատել է
սահմանը, որի պատճառով էլ հայկական կողմը նրա վրա կրակել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |