Հասարակական09:07, 01 Օգոստոս 2013
Թաքսիմ հրապարակում նորից բախումներ են սկսվում, կա 1 վիրավոր ոստիկան

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել են մի խումբ ցուցարարներ` արտահայտելու իրենց բողոքը Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած 14-ամյա Բերքլին Էլվանի համար, ով դեռ գտնվում է ծանր վիճակում:
Խմբված ակտիվիստներին ոստիկանները կոչ են արել ցրվել և ազատել հրապարակի տարածքը: Կոչին ի պատասխան ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Նետված քարերից
վիրավորվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի ոստիկանապաետի օգնական Էնդեր Սևինը: Վերջինիս շտապ հոսպիտալացրել են և վիրահատել:
Թուրքական «Միլլիյեթ»
օրաթերթը նշում է, որ նախօրեի երեկոյան Բերքինի ծնողները և փաստաբանները Թաքսիմ
հրապարակում լրագրողների հետ հանդիպում են կազմակերպել և հանդես եկել
հայտարարությամբ: Հայրը` Սամի Էլվանը, դժգոհել է, որ անցել է մեկուկես ամիս, բայց
դեռ ոչ մեկ քրեական պատասխանատվության չի ենթարկվել իր որդու վրա կրակելու համար:
Բերքինը ընտանիքը արդարադատության մարմիններից պահանջել է պատասխանատվության
կանչել և հրաման տվողին և այն ի կատար ածողին:
Ոստիկանների
միջամտությունից լարվածությունը սրվել է Թաքսիմում: Ցուցարարներին ցրելու համար
դարձյալ օգտագործվել են ջրցան մեքենաներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |