Քաղաքական10:18, 01 Օգոստոս 2013
Էրդողան. «Թուրքիայում ժողովրդավարությանը կարելի է միջամտել միայն քվեատուփի օգնությամբ»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է «Թուրքիայի գրասենյակենրի և բորսաների միության» պատվիրակներին: Թուրքական «Դեմոկրաթհաբեր» կայքում առցանց ռեժիմով և տեքստային տարբերակով հրապարակվում է վարչապետի ելույթը: Ելույթի սկզբում Էրդողանը անդրադարձել է Թուրքիայում ժողովրդավարության վիճակին:
Էրդողան. «Թուրքիայում արդեն ժողովրդավարությանը կարելի
է միջամտել միայն քվեատուփի օգնությամբ: Սրանից դուրս բոլոր մեթոդները այսուհետև
անօրինական են: Դա լինի թե՛ լեռներում, թե՛ քաղաքում՝ հրապարակները գրավելով,
փողոցները ահաբեկելով ժողովրդավարական իրավունք չի կարող արտահայտվել: Այս ամենը
ժողովրդավարությանը միայն վնաս է տալիս: Եթե ժողովրդավարությունը մի երկրում սպառնալիքի տակ է գտնվում, ապա կասկածներ
չունենա՛ք, որ այդ երկրի տնտեսությունն էլ է սպառնալիքի տակ գտնվում: Արհեստավորի
մեղքը ո՞րն է: Սա ինչ ձևի հասկացություն է, սա արդյո՞ք հնարավոր է հասկանալ: Ընկերներ՛,
մենք այս կայունությունը, ինչպես նաև վստահության մթնոլորտը շատ դժվարությամբ ենք
հաստատել»:
Էրդողանը ասել է. «Ընտրության, քվեատուփի
առկայության, ազգի նախընտրածը ազատորեն կիրառելի մի միջավայրում բռնապետություն չի
կարող լինել: Քվեատուփը ժողովրդավարության նամուսն է, քվեատուփը ժողովրդավարության
մեջ հաշվետվության պահանջի վերահսկիչն է: Քվեատուփը ժողովրդավարություն տանող
ճանապարհն է, անվտանգության երաշխիքն է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |