• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 10:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:55, 29 Հուլիս 2013

Թուրք հոդվածագիր. «Մեծ Թուրքիա դառնալու պայմաններից մեկը Հայկական հարցի լուծումն է»

Թուրք հոդվածագիր. «Մեծ Թուրքիա դառնալու պայմաններից մեկը Հայկական հարցի լուծումն է»

Թուրքական  «T24» լրատվական կայքում հրապարակվել է գրող Ադնան Բոյնուքարայի «Մեծ Թուրքիա դառնալու պայմաններից մեկը Հայկական հարցի լուծումն է» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև`որոշակի կրճատումներով:

«Վերջին օրերին լուրեր են հրապարակվել այն մասին, որ Մուշում  տները, որոնք 1915 թ.-ից առաջ հայերին են պատկանել, քանդում են «քաղաքաշինություն անվան տակ»:  Ավերմանը ընդդիմացողների արձագանքներին ի պատասխան Մուշի քաղաքապետը ասել է. «Ինձ ապացույց ցույց տվեք: Կա՞ մեկը, որ սեփականության վկայական ունենա»:

Մի ժամանակահատվածում, երբ տեղական ինքնակառավարման մարմինները պատմական կառույցները վերկանգնում են, իսկ «Հիմնադրամների գլխավոր վարչությունը» իրականացրել է հանրապետության պատմության մեջ ամենամեծ վերանորոգման աշխատանքները, անհնար է Մուշի 150-
ամյա տների ավերումը որևէ փաստարկով պաշտպանել:
Սա նշանակում է վերացնել պատմական ժառանգությունը: Սեփականատիրոջ վերաբերմունքը ունենալը, անկասկած, կարևոր է, սակայն ամենակարևորը քաղաքը գեղեցկացնելու, պատմական ինքնությունը պահպանելու և  տնտեսության զարգացմանը նպաստող հուշարձաններին նոր կյանք հաղորդելու մոտեցումն է: Սակայն ուրիշի սեփական ունեցվածքը հասարակության անունից տնօրինելն էլ առանձին հարց է: Այն էլ այս գույքը, որ պատմության ամենաբացասական ժամանակահատվածում, պատկանել է մարդկանց, ովքեր տանջանք ու աքսոր են տեսել: Այս պարագայում իրավիրճակը ավելի կարևոր է դառնում: Մտածելու տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ պատմական ժառանգության պաշտպանության, վերկանգնման, փոքրամասնությունների գույքի վերադարձման հարցում կարևոր  գործ կատարած կառավարությունը ստորագրել է տեղական ինքնակառավարման մարմինի նմանատիպ որոշումը:

Իրականում այս առումով, երբ մոտենում է 2015 թվական, օգտակար կլինի Հայկական հարցի մասին խոսել: Թուրքիան միշտ այս  հարցը դիտել է որպես
հողային պահանջատիրության, արտաքին քաղաքականության հավասարակշռության պահպանման գործիք, խնդիր, որի մասին պետք է խոսել օտար երկրների հետ:

Երբ բոլոր երկրները իրենց խաղերը այս հարցի վրա կառուցելու ջանքերը միավորում են, Թուրքիան ի վիճակի չի լինում քայլ անել: Սա էլ հարցի մարդկային չափը չտեսնող, չլսող  և այդ պատճառով էլ լուծումը օրակարգ չներառող  Թուրքիա է նշանակում: Այս դիքորոշման  բնական արդյունքը  ամեն տարի ապրիլ ամսին Թուրքիայի դեմ կազմակերպվող արշավներն են  և դրա ձևավորած ազդեցությունից խեղդվող Թուրքիան է: Կարիք չկա անգամ նշելու, որ այս հարցով Թուրքիայի վրա ճնշում գործադրող պետությունների գլխավոր շարժառիթը խնդիրը լուծելը չէ: Նրանց հիմնական նպատակը  Թուրքիայի հետ հարաբերություններում վերջինիս նկատմամբ որպես գործիք օգտագործելն է: Կարճ ասած` Թուրքիան բանտարկվել է կախարդական շրջանակի մեջ:

Կասկածից վեր է, որ Թուրքիան վերջին տարիներին ուժեղանալով դարձել  է համաշխարհային դերակատարում ունեցող պետություն, որը ներքին խնդիրները լուծելու կամք է դրսևորել, և օրինակ է դարձել մուսուլամանկան աշխարհի համար: Քրդական հարցում ցուցաբերած կամքը ամենավառ օրինակն է: Հենց այս կետում էլ պետք է մի հարց տալ. Ի հայտ եկած այս փոփոխությունը արդյո՞ք որոշիչ կլինի Թուրքիայի ամենախորքային հարցի` հայերի հարցի  համար: Կատարված փոփոխությունը քննելիս պարզ է դառնում, որ  այն
հնարավոր է :

Հատկապես համաշխարհային դերակատար և Մեծ Թուրքիա ստեղծելու ամենառաջին պայման ինքնավստահությունը է, իսկ այն կասկածի տակ դնող հարցերից Հայկական հարցում ունեցած  դիրքորոշումն է:
Այս տեսնկյունից կարևոր է, որպեսզի Թուրքիան ցույց տա, որ իր մեծության մասին պնդումները պարզապես խոսքեր չեն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
14:59, 22 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
14:25, 22 օգոս
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
11:34, 22 օգոս
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}