• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 04:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:14, 26 Հուլիս 2013

Սուլթան Քըլըչ. Ավազակ թուրքերի ամենամեծ վախը, գողացած ուեցվածքը հայերին վերադարձնելն է

Սուլթան Քըլըչ. Ավազակ թուրքերի ամենամեծ վախը, գողացած ուեցվածքը հայերին վերադարձնելն է

Թուրքական «Դեմոքրաթ հաբեր» լրատվական կայքում հոդվածագիր Սուլթան Քըլըչը ներկայացրել է Մալաթիա այցելած ֆրանսահայ Գրիքոր Մարկ Քազուրյանի ընտանիքի  պատմությունը:

Գիրգոր Մարկ Քազուրյանի պապը` Թորոսը, Մալաթիայում դերձակ է եղել և  ցեղասպանությունից փրկվելով հասել էր Մարսել, որտեղ էլ  ամուսնացել է բախտակից Մարիամ Գյուրերյանի հետ: Թորոսը խոհարար է աշխատել, որդին` Հակոբը, պատշար է եղել, իսկ 61-ամյա Գրիգորը իրավաբանական գրասենյակում աշխատում է որպես քննիչ:

Հոդվածագիրը ներկայացնում է ցեղասպանության , հայրենիքի կարոտի, իր ընտանիքի կրած դառնությունների, Թուրքիայի ժխտողականության մասին Գրիգորի պատմությունները:

«Ֆրանսիայում ենք ապրում, տանը հայերեն ենք խոսում: Հայրս Ֆրանսիայում է ծնվել, ես, ինչպես նաև  4 զավակներս` Արամը, Մարիամը, Ջիվանը, Աստղիկը նույնպես Ֆրանսիայում են ծնվել: Սակայն, երբ մեզ հարցնում են` որտեղացի՞ եք, միշտ ասում ենք`  մալաթիացի ենք: Հայոց ցեղասպանության, դրա պատճառած տառապանքների, ջարդերի, բռնի տեղահանության, ունեցվածքի զավթման մասին մեզ փոքր ժամանակ ոչինչ չի ասվել: Մեր մեծերը իրար հետ խոսելիս, երբ մենք մեջ էինք մտնում, անմիջապես կամ թեման էին փոխում, կամ էլ անցնում էին թուրքերենի` որպեսզի մենք նրանց չհասկանանք, կամ էլ միանգամից լռում էին: Կարդալով, ուսումնասիրելով մեր մեծերին ստիպեցինք խոսել: Այդպես մենք իմացանք, թե ինչ էր պատահել մեր պապերի հետ Թուրքիայում: 

Հայրս 86 տարեկան է, բավականին առույգ է, սակայն չցանկացավ Թուրքիա այցելել` չնայած իմ համառությանը: Պապուս կարոտը հայրիկիս է փոխանցվել, հայրիկիս կարոտը ինձ, իսկ ինձնից էլ զավակներիս է անցել: Բոլորս էլ մալաթիացի ենք, չնայած որ այստեղ չենք ծնվել: Հայրս էլ Մալաթիայի կարոտով է ապրում»:
Պատասխանելով հոդվածագրի հարցին, թե ինչպես է նրա հայրը վերաբերվում Թուրքիային` Գրիգորը պատասխանել է. «Հայրս Թուրքիայում իր պապերի, իր ընտանիքին պատճառված տանջանքները չի ներում: 100 տարի է, ինչ որևէ ջանք չի գործադրվել, որպեսզի հայրս և նրա նմանները Թուրքիային ներեն: Թուրքայում ապրող հայերին դեռ վիրավորում են, վախեցնում և ճնշում: Թուրքիայի հայերին լռեցնում են` ճնշումներ կիրառելով: Թուրքիայից դուրս աշխարհի տարբեր կողմերում ցրված հայերին, որոնց սփյուռք են ասում, չեն կարողանում լռեցնել: Այդ պատճառով էլ  Թուրքիայի ղեկավարները, Թուրքիայի ազգայնամոլները հայտարարում են, թե ամենավատ հայը սփյուռքի հայն է: Մարդկանց բռնությամբ իրենց բնակության վայրերից հանելով, տները դաշտերը, այգիները, ունեցած-չունեցածը զավթելուց, հափշտակելուց հետո էլ ասում են դե հապա կորեք, գնացեք..  Գանցեք ասելով չսահմանափակվելով` հայերի պատվի, կյանքի նկատմամբ ոտնձգություններ արեցին.. որպեսզի նրանց սերունդն էլ չշարունակվի կոտորածները նախաձեռնեցին:
Հրաշքով փրկված հայերի համար, որոնց  նման տանջանքների են ենթարկել, բոլորովին էլ  հեշտ չէ աշխարհի տարեբեր կողմերում ապրել: Դե մոռացեք ասելով չի լինի: Այդ ջարդերը անգամ պատկերացնելը, մարդու հոգին տակնուվրա է անում: Այս ցավը մոռացեք ասելով, չի մոռացվի:

Մեկ էլ Թուրքիան սուտ փաստարկ է օգտագործում, իբրև թե իրենք ուզում են արխիվները բացեն, բայց Հայաստանը խուսափում է, չի բացում:  Դե եթե Հայաստանը խուսափում է իր արխիվները բացել, իսկ դուք էլ հավատում եք ձեր անմեղությանը, դուք ձեր արխիվները բացեք: Ի՞նչ է, ձեր արխիվները բանալիները Հայաստանում է: Նրանցից ձեր արխիվների բանալին չե՞ք կարողանում վերցնել»:

Հոդվածագիրը պատմում է նաև թե ինչպես Գրիգորը Մալաթիայի գերեզմանոցում գտավ իր հարազատների:
«Առաջին օրը, երբ եկանք Մալաթիա,  հայկական գերեզմանոց գնացինք: Մեզ հետ եկած ընկերները, գտնելով իրենց հարազատների գերեզմանները, մոմ էին վառում, աղոթում: Ես էլ հենց այնպես շրջում էի: Մեկ էլ տեսնեմ մի գերեզմանաքարի վրա  հայերեն Քազուրյան է գրված, որի մոտ ինչ-որ մարդիկ աղոթում էին: Պարզվեց հորեղբորս թոռներն էին, որոնց գոյության մասին անգամ չգիտեի: Ուրախություն, հուզմունք, զարմանք ամեն ինչ իրար խառնվեց: Ցեղասպանության ենթարկված հայերը իրար գերեզմանաքարերի մոտ են գտնում»:


Հոդվածագիրը վերջում հակդրություն է ներկայացնում, որի մի կողմում
Ֆրանսիայի Վալանս քաղաքում ապրող  Գրիգորն է, որին  Մալաթիա էր  բերել պապերի հողի հանդեպ կարոտը:
Մյուս կողմում «ավազակ կեղեքիչները», որոնք գողացել են հայերի ունեցվածքը:

«Այս մարդը ուրախությամբ ձեռք էր մեկնում, թևերն էր բացում իրեն ձեռք մեկնողներին` առանց նրանց ազգությունը, կրոնը հարցնելու:
Իսկ եթե Գրիգորը մի օր  ասի, թե ձեր պապերի իմ նախնիներին այդքան ցավ են պատճառել: Իմ պապերի ունեցվածքը այդ շրջանի և դրանից հետո գործող կառավարությունների պետական քաղաքականությամբ թալանել են: Հարյուր տարի է բռնազավթած հողերը օգտագործում եք: Իմ պապերի հողում ինձ 2 քառակուսի մետր հող տվեք, որ գոնե այդտեղ թաղվեմ…
Բայց ավազակներն էլ ասում են, թե հայերից ներողություն խնդրելը հեշտ է.. Որ ներողություն խնդրենք, հարցն էլ փակվի, լավ կլինի: Ներողություն խնդրելով` ընդունում ենք ցեղասպանությունը: Դրանից հետո էլ փոխհատուցում ենք վճարելու: Հողերն էլ կուզեն:
Այսպես են ասում, որովհետև շատ լավ գիտեն, որ ավազակ  են: Այդ իսկ պատճառով էլ նրանց ամենամեծ վախը, գողացած ուեցվածքը իրական տերերին վերադարձնելու հավանականություւնն է:
Հիմա նրանք, որ գրկախառվնում են Գրիգորի հետ, քանի որ նրան զբոսաշրջիկ  են համարում, ինչպե՞ս կվարվեն, եթե Գրիգորը 2 մետր քառակուսի հող ուզի»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
12:37, 25 հուլ
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը
16:24, 24 հուլ
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները
15:43, 24 հուլ
Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր
Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար
Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}