Տարածաշրջան11:21, 24 Հուլիս 2013
Իսրայելցի պաշտոնյա. «Իսրայելը երբեք չի դադարել զենք արտահանել Թուրքիա»

Թուրքական «Հաբերթյուրք»
լրատվական կայքը, հղում անելով իսրայելական «Հաարեթզ» լրատվականին, տեղեկացնում է, որ Իսրայելի ՊՆ օտարերկրյա
պաշտպանության աջակցության և արտահանման վարչության նախագահ գեներալ գնդապետ
Շեմայա Ավիելիին հայտարարել է, որ Թուրքիան, Վիետնամը, Մալազիա և Ինդոնեզիան զենքի
շուկայում «զարգացող» կարագվիճակ ունեցող երկրների ցուցակում են գտնվում:
Անդրադառնալով թուրք-իսրայելական ճգնաժամին նա ասել է. «Մեր կողմից Թուրքիա զենքի արտահանումը
երբեք կանգ չի առել, և այն շարունակվել է`Իսրայել պետության շահերը պաշտպանվելով
հանդերձ: Այն որ, անցած տարիների հարաբերությունները նույն կերպ չեն շարունակվում,
միանշանակ ճիշտ է: Սակայն, եթե թվերին հայացք նետենք, ապա կտեսնենք, որ Թուրքիա
կատարվող զենքի արտահանումը երբեք 0 չի եղել»:
Թուրքիա արտահանվող զենքի
արտահանման մեծ մասը դեռևս շարունակվում է, և այն արվում է նախկին պայմանգրերի
շրջանակներում: Վերոնշյալի մասին ասել է
իսրայելցի պաշտոնյան հավելելով, որ Թուրքիայից զենքի գնման այլ առաջարկներ
էլ կան, և իրենք դրանք ուսումնասիրում են:
Ըստ աղբյուրի`զենքի
արտահանմամբ զբաղվող աշխարհի 10 երկրերի շարքում գտնվող Իսրայելի լրտեսական
ինքնաթիռները մեծ պահանջարկ են վայելում և Իսրայելը անցած տարի 7.4 միլիարդ
ամերիկյան դոլարի զենք է արտահանել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |