• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Օգոստոս, 2025
Ուրբաթ 00:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:52, 23 Հուլիս 2013

Թուրք հոդվածագիր. «Թուրքիայում անհավատին սպանելը բարի գործ է համարվում»

Թուրք հոդվածագիր. «Թուրքիայում անհավատին սպանելը բարի գործ է համարվում»

Թուրքական «Էվրենսել» լրատվական կայքի հոդվածագիր Մահսում Գյունեշ Քանը իր հոդվածում գրում է, որ Թուրքիայում  տեղի ունեցած ամեն մի վատ բանի հետևում հային տեսնելու հոգեբանություն կա:

«Հայի գործ է, այս դեպքի մեջ հայերի մատը խառը կլինի» սակայն ոչ ոք չի մտածում, թե այս երկրում հայ թողել ե՞նք արդյոք: Ինչպե՞ս կարող են հայերը, որոնք չկան, այդքան խնդիր ստեղծել»,-գրում է Քանը: 

Անդրադառնալով Ստամբուլի Գեզի զբոսայգու դեպքերը նույնպես հայերին վերագրելու փորձերին, արտահայտություններին`հոդվածագիրը հետաքրքիր դեպք է պատմում 2 թուրք աղջիկների երկխոսությունից.

«Անցած օրը ավտոբուսում 2 ուսանողուհու խոսակցությունը ակամա լսեցի: Հայերի մասին շատ կոպիտ դաժան արտահայտություններ էին անում: Չկարողացա դիմանալ և միջամտեցի:

-Ձեր կյանքում որևէ հայի հանդիպե՞լ եք:

-Ոչ,- ասացին:

-Հայկական մշակույթին ծանո՞թ եք:

-Ո´չ:

- Երբևէ հայկական կերակուր կերե՞լ եք: Հայերի սովորույթները, ավանդույթները գիտե՞ք: Հայերի հետ երբևէ նստե՞լ, խոսե՞լ եք: Գոնե մեկ հայի հետ ծանոթացե՞լ եք:

-Ո´չ:

-Ինչո՞ւ ծանոթանամ որ: Նրանք ո´չ թուրք են, ո´չ էլ մուսուլման,-պատասխանեց մյուս աղջիկը»: 

Թուրք հոդվածագիրը ափսոսանք է հայտնում նման վերաբերմունքի համար` նշելով, որ հենց դա է ամենամեծ խնդիրը:

«Ինչ ցավալի է, որ մարդկանց մասին, ովքեր թուրք կամ մուսուլման չեն, նման անմարդկային արտահայտություններ ենք անում: Սակայն ոչ ոք հայերի մաշկույթը և թուրքական մշակույթում հայերի ունեցած դերի մասին ոչինչ չգիտի: Օրինակ` Հակոբ Մարդայանին քանի՞ թուրք է ճանաչում: Թուրքերենի բնագավառում կատարած աշխատանքների շնորհիվ  Աթաթուրքի կողմից Դիլաչար (լեզու բացող-խմբ.) ազգանունն է ստացել: Հակոբ Մարդայանը միևնույն ժամանակ եղել է Թուրքիայի լեզվագիտական ընկերության առաջին քարուղարը:

Հայերի քրիստոնյա լինելը այսպես կոչված մուսուլմանների համար շահավետ է: Ինչևէ, անհավատին սպանելը բարի գործ է համարվում` կյանքը կառնես, ունեցվածքին էլ ձեռք կգցես:»,- գրում է Քանը, հիշեցնելով, որ ժամանակին Մուհամեդ մարգարեն երկրի սահմաններում բնակվող բոլոր կռապաշտներին, քրիստոնյաներին, հրեաներին մուսուլմանների հետ հավասար իրավունքներ է ընձեռել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա
12:43, 28 օգոս
Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա

Նա նշել է, որ այնտեղից է ցանկանում է քայլելով հասնել մինչև Բաքու։

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում
Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»
Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»

Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}