• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 18:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:26, 19 Հուլիս 2013

Թուրք բլոգեր. «Հայկական մշակույթին տեր կանգնե´ք»

Թուրք բլոգեր. «Հայկական մշակույթին տեր կանգնե´ք»

Թուրք բլոգեր Սենան Փորթերոնը թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում «Օտար հայեր. 1915-ից 2013» վերտառությամբ հոդվածում, պատմելով Բաքվում անցկացրած իր տարների մասին, զուգահեռներ է տարել Թուրքիայում և Ադրբեջանում հայերի, հայկական մշակութային արժեքների նկատմամբ թշնամական վերաբերմունքի և տարվող քաղաքականությունների միջև:

 Բլոգերի հոդվածը` որոշակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև. 

«Բաքվի մեր թաղամասում մի հին շենք կար: Պատմական մի շենք էր, որտեղ ոչ ոք չեր ապրում: Ամեն օր ամենաքիչը մեկ անգամ անցում էի այդ շենքի առջևով: Շատ էի հետաքրքրվում, թե դա ինչ շենք է: Մեկ օր հայրիկիս հետ գնացինքը այն նայելու: Կառույցի հետնամասում հայերեն գրություններ կային: Հայրս  ասաց, որ սա հայերից մնացած շենք է: Հնում այնտեղ հայեր էին ապրում: Մի քանի ամիս անց այն քանդեցին և տեղում 16 հարկանի շենք կառուցեցին: Երբ շենքը քանդեցին, շատ տխրեցի: Գուցե և հայերից որպես հուշ միայն այդ շենքն էր մնացել: Կառույցը քանդելու օրը հայրս հայ հարևանների մասին պատմեց: Պատմում էր, որ շատ հյուրասեր էին և աննկարագրելի խոհանոց ունեին: Նրանց մասին պատմելիս անգամ աչքերը փայլում էին: Գիտեի, որ կարոտում է այդ ժամանակները, այդ օրերը: Իհարկե, տարիներ անցան, և այժմ Բաքվում բոլորի շուրթերից հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչում: Հատկապես երիտասարդության մոտ այն ավելի շատ է: Նախևառաջ Ռամիլ Սաֆարովի օրինակը կա: ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանականերում Բուդապեշտում դասընթացների ժամանակ Սաֆարովը հայ սպայի էր սպանել և դատապարտվել ցմահ բանտարկության: Միայն թե, երբ խոսքը գնում է հայերի մասին, արդարությունը կրկին չի գործում: Որոշումից 8 տարի անց` 2012 օգոստոսի 31-ին, Սաֆարովին  արտահանձնեցին Ադրբեջանին և նույն օրն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման որոշում կայացրեց: 

Թուրքիայում այս վիճակը, եթե Ադրբեջանի պես չէ, ապա շատ տարբեր էլ չէ: Բոլորը հայերին վիրավորում են: 1915թ-ի ցեղասպանությունից հետո  հանրապետական շրջանում էլ հայերի նկատմամբ միշտ ատելություն է եղել: Հայերի համար արդարություն, հավասարություն, ազատություն չի եղել: Ցավալի է, որ հիմա էլ չկա: 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, որից գրեթե 100 տարի է անցել և այս հասարակությունը ընդհանրապես չի փոխվել: Միշտ նույն ատելությունը, միշտ նույն ռասիստական արտահայտությունները: Նույնիսկ ոչնչացնում են հայկական մշակույթը: Հիմա էլ Մուշի պատմական հայկական տները «քաղաքշինություն» անվան տակ քանդելու որոշում է կայացվել: Կանգուն մնացած 20 տները պահպանելու համար արշավ է սկսվել: Իրականում, հայկական մշակույթի ոչնչացումը 1915 թվականի ցեղասպանւթյան շարունակությունն է: 

Մարդիկ կան, որ խաղաղության, խղճի, հարգանքի մասին են  խոսում, բայց դեռ հայերին օտար են համարում, որպես թշնամի են ընկալում: Հայկական մշակույթին տեր կանգնե´ք: Այս երկրում արարվող ամեն մի գործ, ամեն մի մշակույթ արժեք է»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}