• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:08, 18 Հուլիս 2013

Սփյուրքահայերը Թուրքիայի իշխող կուսակցությունից պահանջում են պահպանել հայկական հուշարձանները

Սփյուրքահայերը Թուրքիայի իշխող կուսակցությունից պահանջում են պահպանել հայկական հուշարձանները

Ըստ թուրքական «Taraf» պարբերականի` Մուշում հին հայկական տները «քաղաքաշինության» անվան տակ քանդելու որոշումը ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել: Դեռևս կանգուն մնացած 20 տունը փրկելու համար արշավ է սկսվել:

Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում անդրադանալով այս հարցին, հայտարարել էր, որ տվյալ տները հայերին չեն պատկանում: 

«Ինձ ապացույց ցույց տվեք: Եթե հայերը սեփականության վկայականներ ունեն, ապա մինչև այսօր այդ վկայականները ցույց տվողներ կա՞ն: Կադաստարում գրանցումներ կա՞ն»,- հարցրել է քաղաքապետը: 
Լրատվականի տեղեկացմամբ` քաղաքապետի հայտարարությունից հետո Փարիզում գործող «2015 փոխհատուցման կոլեկտիվ» անվանբ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) պահպանել հայկական հուշարձանները: Հայտարարության մեջ հայկական մշակութային արժեքների ոչնչացումը բնութագրվում է որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

Սփյուռքի հայերի կողմից ստեղծված խումբը հայտնել է, որ «Մուշեղի բերդ» անունով հայտնի 150-ամյա տները 1915 թվականից առաջ հայերին էին պատկանել և մինչև այսօր բռնազավթված են:«Թուրքիայի համար ավելի բարվոք ապագան հնարավոր կլինի, եթե մինչև այժմ որպես «ներքին թշնամի» առանձնացվող և ասպարեզից վերացված բոլոր տարրերի կրած վնասները փոխհատուցվեն և արդարության ապահովվի», - նշված է հայտարարության մեջ:

Թերթը նաև պատմական ակնարկ է կատարում` մեջբերելով տվյալներ Ռայմոն Գևորգյանի և Փոլ Փաբուջյանի հեղինակած «Հայերը Օսմանյան Կայսրությունում» (Dans L`Empire Ottoman Les Armeniens) գրքից: Ըստ որոնց`  1915 թվականից առաջ Մուշի շրջակայքում գտվող 339 գյուղում կային 299 եկեղեցի, 94 վանք, 53 սրբավայր, 135 դպրոց և հայկական գերեզմանոց: Այդ գյուղերում բնակվում էին 74 հազարից ավել հայ: Հայոց ցեղասպանության հեղինակներից Թալեաթ փաշայի օրագրի տվյալների համաձայն` այդ ժամանակահատվածում Բիթլիսի նահանգի մեջ գտնվող Մուշից և նրա շրջաններից մահվան են ուղարկվել 114,704 հայեր: Իսկ 1917 թվականի մարդահամարի ժամանակ շրջանի հայ բնակչության 99 տոկոսը նշվել է որպես «կորած»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Մուշի քաղաքապետարանի ավագանին վավերացրել է հայկական տների քանդման մասին նախագիծը, համաձայն որի` դրանց տեղում կառուցվելու են նոր բազմաբնակարան շենքեր:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}