Իրավական08:27, 17 Հուլիս 2013
ՄԻԵԴ-ը բավարարել է հայցն ընդդեմ Թուրքիայի

Թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի տեղեկացմամբ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Մարդու իրավունքների կազմակերպության Դիարբեքիրի գրասենյակի հայցը` ընդդեմ Թուրքիայի:
ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Թուրքիային ` 2006թ մարտի 28-ին Դիարբեքիրում տեղի ունեցած մասսայական ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից անթույլատրելի քանակությամբ արցունքաբեր գազի կիրառման համար, որի հետևանքով մահացել է 10 ցուցարար: Եվրոպական դատարանը Թուրքիային դատարապարտել է 15 եվրո փոխհատուցման: Թուրքիան պետք է հոգա նաև դատական ծախսերը (5000 եվրո):
ՄԻԵԴ-ը չի ընդունել Թուրքիայի կառավարության ներկայացրած պաշտպանությունը, որում ասվում է, որ«ոստիկանության վրա հարձակված և ապօրինի ցույց անող խմբին ցրելու համար թույլատրելի չափով արցունքաբեր գազը է օգտագործվել»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային կոչ է արել արցունքաբեր գազի օգտագործման հետևանքով մահացության և վնասվածքներ հասցնելու ռիսկերը նվազեցնելու համար վերանայել երկրի օրենսդրական դաշտը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բան
Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |