Քաղաքական15:03, 17 Հուլիս 2013
Դավութօղլու.Մինսկի խումբը 20 տարի է ջանքեր է գործադրում, որոնք արդյունք չեն տալիս

Պաշտոնական այցով
Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ադրբեջանցի գործընկերոջ` Էմար
Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Թուրքական «Աքշամ» օրաթերթի համաձայն` Դավութօղլուն նշելով, որ Կովկասում անհրաժեշտ է խաղաղություն ապահովել և հայ զինվորները պետք է լքեն Ղարաբաղը , ասել
է, որ
Թուրքիան շարունակելու է խնդրի
լուծման հարցում աջակցել Ադրբեջանին:
«Ժամանակն է, որ
միջազգային հանրությունը եզրակացություններ անի: Մինսկի
խումբը 20 տարի է ջանքեր է գործադրում:Մենք այս ջանքերը գնահատում ենք, պարզապես դրանք արդյունք չեն տալիս: Պետք է բոլորը
պարզեն Մինսկի խմբի անհաջողությունների պատճառը: Համանախագահները պետք
է ավելի ակտիվ աշխատեն: Մինսկի Խմբի անդամներն էլ այս
հարցում պատրավորություններ ունեն: Թուրքիան էլ է Մինսկի խմբի անդամ , սակայն, քանի որ գործընթացը հիմնականում համանախագահներն են ղեկավարում, մենք անհրաժեշտ ներդրումը չենք կարողանում ունենալ: Թուրքիան խնդրի լուծման համար անհրաժեշտ բոլոր դրական քայլերին կաջակցի»,-ասել
է Դավութօղլուն:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ ասել
է, որ իրենք էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից գոհ չեն:
Մամեդյարովը ասել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ հայկական բանակը դուրս բերվի Ղարաբաղի տարածքից և հարակից շրջաններից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |