• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 07:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:43, 17 Հուլիս 2013

Ստամբուլի դիմագիծը կերտողները. Պալյաններ (լուսանկարներ)

Ստամբուլի դիմագիծը կերտողները. Պալյաններ (լուսանկարներ)

«Քադիքյոյ գազեթեսի» էլեկտրոնային թերթի հոդվածագիրը անդրադարձել է Ստամբուլի ճարտարապետական տեսքը կերտելու գործում մեծ դեր ունեցած վարպետներին:

Հոդվածագիրը հատկապես մեծ անդրադարձ է կատարել հայկական Պալյան հայտնի տոհմի ներկայացուցիչներին, որոնց դերն անգնահատելի է եղել Ստամբուլի ճարտարապետության մեջ :

Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.

«Առանց երկար մտածելու կարող եմ ասել, որ Ստամբուլը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է: Ստամբուլը տեսածները  դա գիտեն: Ֆիլմերում ու հեռուստասերիալներում միշտ Ստամբուլն է պատկերվում ու նրա գեղեցիկ նեղուցները: Մի պահ պատկերացրեք, որ զբոսանավը շարժվում է նեղուցով, դուք էլ նավի միջից դիտում եք շրջակայքը:  Ինչքան գեղեցիկ ու հրաշագեղ շինություններ են գալիս ու անցնում Ձեր աչքերի առջև:

Ստամբուլի ճարտարապետության մեջ բազմաթիվ տաղանդավոր վարպետներ կարելի է թվարկել: Անկասկած կարևոր է Սինան ճարտարապետի դերը: Մեծ է եղել նաև ճարտարապետ Մահմետ Էֆենդիի դերը: Շատ անուններ կարելի է նշել…

Մեկ էլ պետք է նշել Ստամբուլի դիմագծի կերտման մեջ առանձնակի կարևորություն ներկայացնեղ հայազգի Պալյան նշանավոր տոհմի անունը:

Օսմանյան շրջանում կայսրության ճարտարապետական գործերով զբաղվում էր «Հասսա ճարտարապետների տունը», որն Օսմանյան կայսրության թուլացման հետ զուգահեռ աստիճանաբար անկում ապրեց և արդեն 1831 թվականին դրան փոխարինելու եկավ  «Բնիյե-ի Հասսա տնօրինությունը»: Այս կառույցում էլ համապատասխան գիտելիքներով ճարտարապետների պակասը լրացնելու համար ներգրավվում են հայկական Պալյան ճարտարապետական տոհմի ներկայացուցիչներին:

Հաճախ էր պատահում, երբ Կայսերիի տղամարդիկ մեկնում էին ավելի խոշոր քաղաքներ շինարարությամբ զբաղվելու նպատակով: Շատ դեպքերում նրանք մեծ հաջողությունների էին հասնում այդ բնագավառում, քանզի շինարարական գործում նրանք հրաշալի վարպետներ էին: Կայսերիից Ստամբուլ եկած շինարարներից էր նաև  հայազգի  վարպետ Պալին: Իրականում այնքան  էլ ճարտարապետ չէր, բայց կարողաանում էր գեղեցիկ շինություններ կառուցել: Իսկ նրա գործերին  լրացնելու եկան որդիների հրաշագեղ ստեղծագործությունները:

Ստամբուլ ասելիս մեր պատկերացման մեջ ուրվագծվող շատ կարևոր շինություններ հենց այս տոհմի ստեղծածն են:

Ահա այդ տոհմի առանցքային ներկայացուցիչները իրենց կատարած գործերով հանդերձ.

Վարպետ Պալի

Պալին ճարտարապետ չէր, նա շինարարության վարպետ էր: Նա ուներ  3 որդի՝ Գրիգորը, Սենեքերիմը, և Պետրոսը, որոնցից երկուսի՝ Գրիգորի և Սենեքերիմի անունները հատկապես կարևոր են Ստամբուլի ճարտարապետության պատմության մեջ:

Գրիգոր Պալյան (1764-1831թթ)

Սելիմ 3-րդ սուլթանի ժամանակ նշանակվել է Հասսա ճարտարապետական տան ճարտարապետ: Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում Ռամի, Դավութ փաշայի Հրետանային կառապանների, Թաքսիմի հրետանային և Սելիմիյե զորանոցները, ինչպես նաև Նյուսրեթիյե մզկիթը:


Նյուսրեթիյե մզկիթը

Սենեքերիմ Պալյան (1768-1833թթ)

Նրա ձեռքով ստեղծված ամենահայտնի կառույցը Բեյազետի աշտարակն է, որն ունի 85 մ բարձրություն և օգտագործվել է որպես հրշեջ աշտարակ:


 Բեյազետի աշտարակը

Կարապետ Պալյան (1800-1866)

Կարապետ Պալյանը Գրիգոր Պալյանի որդին էր: Նրա ստեղծագործություններից է Քյուլելի զորանոցը, իսկ նրա ամենակարևոր կերտվածքն անկասկած հայտնի Դոլմաբահչե պալատն է:


Դոլմաբահչե պալատը

Նիկողոս Պալյան (1826-1858)

Դոլմաբահչե պալատի ճակատային մասի զարդարանքը այս ճարտարապետի գործն է: 4 հարկ և 27 մ բարձրություն ունեվող Դոլմաբահչեի ժամի աշտարակի և Դոլմաբահչե մզկիթի հեղինակն է: Օրթաքյոյ մզկիթը նույնպես նրա ձեռքի գործն է:


Օրթաքյոյ մզկիթը

Սարգիս Բալյան (1835-1899)

Սարգիս Բալյանը այս հռչակավոր գերդաստանի ամենահայտնի ճարտարապետն է: Նրա հեղինակած մեկը մյուսից կարևոր ստեղծագործություններից մոտ 50-ը կանգուն են մինչ այսօր: Նրա ամենահայտնի կառույցը Չըրաղան պալատն է:


 Չըրաղան պալատը

Հակոբ Պալյան (1838-1875)

Աբդուլազիզ սուլթանի ցանկությամբ Հակոբ և Սարգիս Պալյանների կողմից կառուցվում է Բեյլերբեյի պալատը: Պալատի կառուցումը տևել է հինգ տարի, իսկ աշխատանքներին մասնակցել է հինգ հազար բանվոր:»

Բեյլերբեյի պալատը

Վերջում հեղինակը ավելացնում է.«Իզուր չէ, որ Ստամբուլը ամենագեղեցիկ քաղաքն է…Չարչարվել են Ստամբուլի վրա , ամեն մի քարը նախշի նման մշակել…»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}