Իրավական09:37, 16 Հուլիս 2013
Հրապարակվել է Ստամբուլի Գեզի այգու վերաբերյալ FIDH զեկույցը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու համար ծավալված իրադարձությունները մտահոգիչ է որակել: Թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ՝ ՝ «FIDH»-ի պատրաստած զեկույցում խոսվել է հատկապես ցուցարարների նկատմամբ կիրառված անօրինությունների մեղավորներին պարզելու ուղղությամբ իշխանությունների թերությունների և անփութությունների մասին:
«FIDH»-ը իշխանությունների կողմից որդեգրված կեցվածքը
մտահոգիչ է համարել հատկապես այն դեպքում,երբ գործողությունների ընթացքում, մարդկային զոհեր են գրանցվել:
Ըստ զեկույցի` պետական իշխանությունները իրավիճակը
հանդարտեցնելու, քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և մամուլի ազատությունն
իր պաշտպանության տակ վերցնելու փոխարեն, դիտորդների և ցուցարարներին օգնություն ցուցաբերողների նկատմամբ իրական որս էր սկսել: Անվտանգության
ուժերի անհամաչափ, շատ դեպքերում նաև հանցավոր տարրեր պարունակող
միջամտությունները չեն կանխարգելվել:
5 ցուցարար է զոհվել
Զեկույցում թվարկվել է նաև զոհված հինգ ցուցարարների անունները, մահվան տարեթվերն ու պատճառները:
«Խաղաղ ցույցերի ընթացքում եղել են դեպքեր, երբ
քաղաքացիական հագուստով անձիք հարձակվել են ցուցարարների վրա: Այդ
դեպքերը և դրանց ընթացքում ոստիկանների ցուցաբերած անգործությունը նկարահանվել են
սիրողական տեսախցիկներով:
Ցույցերի սկսվելու օրվանից ի վեր երբ արդեն հինգ մարդ է
դրանց հետևանքով մահացել, որևէ հանցագործների, որևէ մեկին ձերբակալելու մասին
որոշում դեռ չի կայացվել»,- նշվում է զեկույցում:
Ըստ զեկույցի` մեղավորների` դեռևս չպատժված լինելու
հանգամանքը ժողովրդի մեջ իշխանությունների նկատմամբ անվստահություն է ստեղծում:
Ձերբակալվել և ճնշումների են ենթարկվել լրագրողներ
Զեկույցում նշվում է ոստիկաններ կողմից նաև այլ կազմակերպություններ առանց թույլտվության ներխուժելու և մարդկանց ձերբակալելու փաստեր:
Նշվում է հուլիսի 6-ին Կոմունիստական կուսակցության
գլխավոր գրասենյակ ոստիկանների ներխուժման ու 23 մարդու ձերբակալության, հուլիսի 8-ի
լույս 9-ի գիշերը ոստիկանության կողմից Մարդու իրավունքների շենքը առանց թույլտվության խուզարկելու փորձերը, փաստաբանների
ձերբակալությունները և այլն:
Զեկույցի վերջում Թուրքիային կոչ է արվում դեպքերի ընթացքում թույլ տրված բոլոր խախտումներն ու հանցագործությունները վեր հանելու նպատակով ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |