Տարածաշրջան10:49, 15 Հուլիս 2013
Zaman. Հռոմի պապը կայցելի Թուրքիա

Ըստ թուրքական «Զաման» պարբերականի` Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը 2014 թվականի
նոյեմբեր ամսին կայցելի Թուրքիա:
Պարբերականը, հղում անելով Վատիկանին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ Պապը
Թուրքիա այցելելու հրավերը ստացել է իր գահակալման արարողության մասնակցած Հույն ուղղափառ եկեղեցու Պատրիարք Բարդուղիմեոսի կողմից
և պապի վերոնշյալ այցը Ստամբուլ կլինի պատասխան այց հույն պատրիարքին:
Ըստ աղբյուրի` այցի համար նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են:
«Այցելությունը կաթոլիկ և ուղղափառ աշխարհի համար մեծ նշանակություն
ունի: Կաթոլիկ և ուղղափառ աշխարհների առաջնորդների հանդիպումը Ստամբուլում, իրենց միջև
գոյություն ունեցող լարվածությունը կթուլացնի և երկխոսության ճանապարհներից մեկը կլինի»,-ասվում
է «Զամանի» հրապարակման մեջ:
Նշվում
է, որ վերջին պապը, որ այցելել է Թուրքիա եղել է Բենեդիկտոս 16րդը, 2006 թվականին:
Չնայած Պապի այցելության ժամկետները հստակեցված չեն, սակայն աղբյուրները այն շատ հավանակն
են համարում:
Դեռ հայտնի չէ թե Պապը Անկարա կայցելի թե ոչ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |