• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 10:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:14, 13 Հուլիս 2013

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազին

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` օրերս հնչեցրած այն տեսակետին, համաձայն որի, հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված  իրավաբանների համաժողովում Աղվան Հովսեփյանի այդ ելույթը լայն արձագանք էր ստացել թուրքական մամուլում, որտեղ այն գլխագրվել էր նմանատիպ վերնագրերով. «ՀՀ գլխավոր դատախազը Թուրքիայից հողային պահանաջներ ունի», «Հայաստանից տարածքային պահանջ` Թուրքիային»:

Ըստ «Թուրքիյե գազեթեսի»  լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրուքչուն պատասխանել է Աղվան Հովսեփյանի խոսքերին` մասնավորապես ասելով.

«Մտահոգությամբ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հուլիսի 5-6 Երևանում կազմակերպված հայ իրավաբանների համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանի իրավականորեն սահմանված չլինելու և կորուսյալ հայկական հողերի` Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղցրած պաշտոնյայի կողմից արված այս հայտարարությունը` կապված հարևան Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, ցույց է տալիս, որ Հայաստանում իշխում է  խնդրահարույց մտածողություն: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ին անդամակցած այս պետությունը միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած իր պարտավորոթյուններին հակառակ է գործում: Պետք է քաջ գիտենալ, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողային պահանջ ներկայացնել Թուրքիային»:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
14:59, 22 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
14:25, 22 օգոս
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
11:34, 22 օգոս
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}