• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Օգոստոս, 2025
Ուրբաթ 00:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:11, 13 Հուլիս 2013

Թուրք բլոգեր. «Միշտ հայե՞րն են մեղավոր»

Թուրք բլոգեր. «Միշտ հայե՞րն են մեղավոր»

Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում Սենան Փորթերոնի «Միշտ հայե՞րն են մեղավոր» հոդվածն է հրապարակվել:  Բլոգերը տարակուսանք է հայտնում, որ Թուրքիայի համար իսկապես մտահոգվող և ուրախացող հայերին շարունակում են թշնամու աչքով նայել, հայհոյել, վիրավորել, օտարել և մեղադրել Թուրքիայում տեղի ունեցող ամեն մի դժբախտ պատահարի մեջ:
Հոդվածը ներկայացվում է ստորև: 

«Ամբողջ պատմության ընթացքում հալածված, վիրավորանքի ենթարկված,  օտարված հայերը դեռ շարունակվում են ոմանց աչքում որպես թշնամի մնալ: Երբ երկրում  որևէ դեպք, իրադարձությունն է լինում, ոմանք հայտնվում և ասում են, թե «այս ամենի հետևում հաստատ հայերն են»:

Չգիտեմ, որտեղից սկսեմ գրել`  հայ բառը որպես հայհոյանք օգտագործելու մտածելակերպի՞,  թե՞ Հրանտ Դինքի, 1915 թ. դեպքերի՞, Սևակ Բալըքչըի՞, ո՞ր մեկի մասին գրեմ:Այս երկրում հայ բառը որպես հայհոյանք է կիրառվում: Ազգային հավաքականի խաղերի ժամանակ ասում են, որ «ով ոտքի չկանգնի հայ է»,  իսկ ազգայնականները, ռասիստները որոշ նպատակներ ունեն, ինչպես օրինակ հայերին սպանել, օտարել, վնաս հասցնել:1915 թվականի դեպքերի մասին խոսելիս, ասում են «սուտ են այդ լուրերը», «չեք կարող մեր պատմությունը արատավորել»:

100 տարի առաջ տեղի ունեցած ցավը չկիսելը, չզգալը անխղճություն է, չէ՞: Եթե մի մարդ անգամ այդ ցավը չի կիսում, ինչո՞ւ պետք է սեփական պատմությանը առերեսվելուց վախենա: Այնինչ պատմության հետ առերեսվելը մարդկանց կազատի: Երբ 1915 թվականի հարցը բացվում բոլորը գլխներիս Թալեաթ փաշա են դառնում: Բոլորը սկսում են վիրավորել: Այս վիրավորանքները ոչ  միայն 1915 թվականի մասին խոսելիս, այլև Հրանտ Դինքի սպանության հարցի ժամանակ էլ ենք լսում: Հրանտ Դինքին չեն ընդունում որպես մարդ, լրագրող, քաղաքացի: Բոլորի ընկալման մեջ մի դուռ կա: Այն էլ հայ լինելն է: Խաղաղության փարված, մարդկությունը կարևորող, խղճով ապրող, ռասիզմի դեմ պայքարող Հրանտ  Դինքը միասնության, եղբայրության, հարգանքի մասին գրող մեր լրագրողն է, ով  ամեն ինչից առաջ մեր հայրենակիցն է: Չխղճացիք, սպանեցիք ու դեռ հետևից էլ հայհոյում եք: 

2011 թվականի ապրիլի 24-ին սպանվեց մեր հայրենակից ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն: Ամենակարևոը այն է, որ այս հանցագործությունը իրականացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ պատահականություն չէր, ատելության հողի վրա հանցանք էր, սպանություն էր: Ինչքան էլ, որ Ռազմական դատարանը որոշում կայացնի, թե դեպքը անզգուշության հեևանք էր, միևնույն է մենք գիտենք, որ այս երկրում արդարություն չկա: Երբ խոսքը հայերին է վերաբերում, արդարությունը հօդս է ցնդում:Գեզի զբոսայգու դիմակայության մեջ էլ մեղավորը միշտ հայերն են:

Մերսինում 17-րդ Միջերկրածովյան  օլիմպիական խաղերի ժամանակ Թուրքիայի դրոշը տանող ըմբիշ Ռըզա Քայալփը Գեզի զբոսայգու դիմակայության վերաբերյալ Թվիթերում գրել էր . «Հրապարակը հայերին եք թողել: Թող Ալլահը Ձեզ պատժի, ցուցարար ավազակներ: Հայաստանի ժողովուդը ուրախանում է, թե  Թաքսիմը գրավել ենք, Թուրքիային էլ հանգիստ վիրավորում ենք: Հայրենիքի դավաճաններ»: Գեզի զբոսայգում հայերը, քրդական հարցում հայերը, այս երկրում ամեն դժբատ դեպքի հետևում հայերն են:Ովքե՞ր են հայերը: Հարյուրավոր տարիներ այս հողերում ապրող, այս հողերում թաղվող, այս հողերում աշխատող, արարող մեր հայրենակիցներն են: Այս երկրում բոլոր խնդիրներին մոտիկից հետևող, այս երկրի համար իսկապես մտահոգվող, իսկապես ուրախացող մեր հայրենակիցներն են: Արդեն վերջ տանք նրանց օտարելուն, թշնամու աչքով նայելուն: Իրար որպես թուրք, հայ, քուրդ չնայենք: Մեկս մյուսին մեր աչքի լույսի պես նայենք»: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա
12:43, 28 օգոս
Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա

Նա նշել է, որ այնտեղից է ցանկանում է քայլելով հասնել մինչև Բաքու։

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում
Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»
Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»

Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}