Հասարակական12:00, 12 Հուլիս 2013
Թուրքական հույժ գաղնտի փաստաթղթում հայերը ներկայացված են որպես երկրի ներքին թշնամի

Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջման դատական գործընթացի
շրջանակներում գաղտնազերծվել է զինված
ուժերի գլխավոր շտաբի «Թուրքիայի դեմ ներքին սպառնալիք» զեկույցը, որը հայերին բնորոշում
է որպես թշնամի:
Սեպտեմբերի 12-ից երեք ամիս առաջ հույժ գաղտնի գրությամբ և այդ ժամանակվա ԶՈւ
գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի ստորագրությամբ 1980թ. հունիսին վաշտերի և գնդերի
հրամանատարոթյանն ուղարկված զեկույցում տեղ են գտել հետաքրքիր գնահատականներ
քրիստոնյա փոքրամասնության, մասնավորապես` հայերի և հույների վերաբերյալ: Զեկույցի «ավերիչ և
պառակտիչ գործողություններ» բաժնում խոսվում է նաև հայերի մասին:
Զեկույցում ներկայացվում է թուրքական պաշտոնական տեսակետը, հայերը դավաճան են.
սատարել են ռուսներին, սպանել թուրքերի, մուսուլմաններին:
Թուրքական «Ռադիքալ» թերթը գրում է, որ զեկույցում 1.5 միլիոն հայերի մահվան
պատճառ դարձած աքսորը համապատասխանում էր գործող օրենքներին և օրինաչափ էր դիտվում:
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան բանակը հայերի
դավաճանության և հանցագործությունների հաճախակիացնման
պատճառով նրանց պատերազմական շրջանից
ստիպված էր հեռացնել: Սակայն այդ շրջանում հայերի կորուստները 1.5 միլիոն չէին,
այլ մոտ 50-100 հազար» :
Զեկույցը նախազգուշացնում է, որ հայ
երիտասարդները, հետևելով իրենց նախնիների օրինակին, կարող են նորից եվրոպական
երկրների քաղաքականության գործիքը դառնալ:
Անդրադառնալով հայ եկեղեցու գործողությանը` նշվում է, որ երկրի արևելյան
շրջաններից Ստամբուլ տեղափոխվածներին եկեղեցին աջակցում է` նման կերպ փորձելով
պահպանել հայության ներկայությունը:
Զեկույցն արդարացնում է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ հայերին դավաճան ներկայացնում, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, քանի որ եթե անցյալում աջակցում էին ռուսներին, ապա այժմ, ըստ զեկույցի, սատարում են քրդերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |