Տարածաշրջան07:35, 12 Հուլիս 2013
Թուրք պատգամավորի անբարո արտահայտությունը մեջլիսում քաշքշուկի պատճառ է դարձել (լուսանկարներ)

Նախօրեին Թուրքիայի
Ազգային Մեծ Ժողովում (ԹԱՄԺ-TBMM) պատգամավորների միջև վեճ է ծագել: Նիստի ժամանակ
իշխող և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները հայհոյել են իրար և քաշքել:Վեճի պատճառը իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP)
անդամ, պատգամավոր Զեյիդ Ասլանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպն է եղել:
Բանն այն է, որ նախորդ օրը խորհրդարանում նիստը շարունակվել է մինչև ուշ գիշեր և պատգամավորներից որոշները ,այդ թվում և Զեյիդ Ասլանը, խորհրդարանի այգում բազկաթոռների վրա քնել են` հանելով կոշիկները: Լրագրողներից մեկը նկարել է այս տեսարանը և նկարը հայտնվել է թուրքական թերթերից մեկի առաջին էջին: Սա առաջացրել է ԱԶԿ-ական պատգամավորի զայրույթը և նա վիրավորել է լրագրողուհիներին ասելով` «Ես էլ ձեր ոտքերի արանքը կնկարեմ ու այդ նկարը կհրապարակեմ»:
Ասլանի այս խոսքերը չեն վրիպել
մյուս պատգավորների աչքից և վեճը տեղափոխվել է մեջլիս: Ընդդիմադիր կուսակցություններից
որոշ պատգամավորներ իրենց ելույթներում քննադատել են Զեյիդ Ասլանի պահվածքը: Այնուհետև
ելույթ է ունեցել Ասլանը `վիրավորանքներ հնչեցնելով ընդդիմադիր պատգամավորների հասցեին: Բանը հասել է նրան, որ պատգամավորները սկսել են միմյանց քաշքել ու հայհոյել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |