Տարածաշրջան07:23, 11 Հուլիս 2013
Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական ռադարներ

Թուրքական «Զաման» օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի զինուժը պատրաստվում է
գնել ռուսական արտադրոթյան այն ռադարներից, որոնցից ունի նաև հարևան Սիրիան: Նախատեսվում
է դրանք տեղակայել Քոնիա նահանգի էլեկտրոնային պատերազմների տեստավորման և ռազմաուսումնական
բազայում:
Այն բանից հետո, երբ 2012-ին սիրիական կողմը կործանեց թուրքական F-4 ռազմական ինքնաթիռը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նոր մոտեցում որդեգրեց հարևան Սիրիայից սպասվող արտաքին վտանգի հանդեպ:
Անկարան ծրագրել է ներմուծել ռուսական արտադրության ռադարներ, շնորհիվ որոնց կկարողանա յուրացնել Սիրիայի զինուժի ունեցած ռադարների առանձնահատկությունները և դրանց դեմ մշակել արդյունավետ հակամիջոցներ` փորձելով ավելի զարգացնել թուրքական օդուժի հմտությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |