Իրավական09:11, 11 Հուլիս 2013
Թուրքիա. Հայկական գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվում է

Թուրքիայի Թեքիրդաղի նահանգի Մալքարա քաղաքի պատմական հայկական
գերեզմանատունը ամբողջովին ոչնչացվում է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալքարայի քաղաքապետարանի
կողմից հայկական գերազմանատան տարածքը և այնտեղ գտնվող մեկ հարկանի շինության կառավարման
իրավունքի համար մրցույթ էր հայտարարել, որում էլ հաղթող էր ճանաչվել Թուրքիայում կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության Մալքարայի
տարածքային խորհրդի անդամ Դեմիր Ալի Փալան: Վերջինս էլ հայտարարել էր, որ նշյալ տարածքում
մտադիր է ռեստորան կառուցել: Թուրքական «Ռադիկալ»
թերթի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի կողմից Փալային տրված կառավարման իրավունքը ալկոհոլային
խմիչքների մատուցման իրավունք չի նախատեսում, սակայն Փալան, ակնարկելով , որ այդ հանգամանքը
իր համար խոչընդոտ չի կարող լինել, ասել է . «Ես տարիներ ի վեր ալկոհոլային հաստատությաուն եմ աշխատեցնում, այստեղ էլ է ալկոհոլային խմիչքներ մատուցվելու: Եթե նույնիսկ թույլտվություն չստանանք, այցելուները իրենք խմիչք կբերեն»:
Գերազմանատան տարածքում առկա և դրա հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքները ավարտին են մոտենում, իսկ աշխատանքների ընթացքում ի հայտ եկած մարդկային ոսկորները ծածկվում են այլ վայրից բերված հողով:
Գերեզմանատան հարևանությամբ բնակվող մի հողագործ, որ
սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը, վերոնշյալ թերթի հետ զրույցում ասել է. «Մեկ
ամիս առաջ է սկսվել շինարարությությունը: 15 օր առաջ հորդառատ անձրև տեղաց, ինչի
հետևանքով նշմարվեցին ավելի վաղ հողի
շերտով ծածկված կմախներ»:
Ադնան Յուվարլըք անվամբ մեկ այլ հողագործ էլ պատմել է,
որ թանգարանի մասնագետները եկել են այստեղ և փորձել աշխատանքներ գտնել, ինչը
իհարկե չեն գտել, քանի որ այդտեղից գողացված գերեզմանաքարերը օգտադործվել են
քաղաքի ենթակառուցվածքների՝ այդ թվում կոյուղու շինարարության մեջ:
Մալքարայի նախկին քաղաքապետ, Ձախակողմյան
ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Ալի Աթըլգանն էլ ասել է, որ ինքը նույնիսկ գիտի այդ գերեզմանատանը թաղված վերջին հայի անունը, սակայն այդ պահին չի
կարողացել մտաբերել: Նա հայտնել է նաև, որ դեմ է
գերեզմանատան հետ կապված որոշմանը և հայտարարել, որ առաջադրվելու է
քաղաքապետի առաջիկա ընտրություններին և հաղթելու դեպքում կպայքարի այդ որոշման
դեմ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |