Հասարակական13:59, 10 Հուլիս 2013
Հիվանդանոցում մահացել է Գեզիի համար պայքարող ևս մեկ ցուցարար

Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանության համար ամռանամուտին Թուրքիայում սկսված քաղաքացիական խռովությունները, անհնազանդության ակտերը, բողոքի միջոցառումներն ու արյունալի բախումներն առանց զոհերի չեղան: Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը տեղեկացնում է, որ զոհերի թիվն ավելացել է ևս մեկով:
Հիվանդանոցում մահացել է հունիսի 2-ին Էսքիշեհիր քաղաքում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման ժամանակ գլխից ծանր վիրավորված «Անադոլու» համալսարանի ուսանող 19-ամյա Ալի Իսմաիլ Քորքմազը:
Նշվում է, որ նրան ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստներով մի խումբ անձինք, որոնց ինքնությունը, սակայն, առ այսօր անհայտ է մնում:
Նույն աղբյուրի համաձայն` այդպիսով զոհերի թիվը հասավ 5-ի, որոնցից 4-ը շարքային քաղաքացիներ, իսկ 1-ը ոստիկանության աշխատակից է եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |