• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային07:16, 10 Հուլիս 2013

Թուրքիայում հայկական պատմական կառույցները չեն գրանցում

Թուրքիայում հայկական պատմական կառույցները չեն գրանցում

Թուրքական «Էվրենսել» լրատվական կայքը ներկայացրել է Թուրքիայում  հայկական գյուղի պատմական շինությունների անմխիթար վիճակը և պետական կառույցների ցուցաբերած անտարբերությունը:
Բինգյոլի Գենչ շրջանի Գյոզեթեփե (Ավնեք) գյուղի պատմական կառույցը, ի հեճուկս նահանգի մշակութային վարչության ուղղված դիմումների, ո´չ ուսումնասիրում են գրանցելու  համար, ո´չ էլ վերակառուցում: Գյուղացիները պատմում են, որ մի հայ Ավնեք անունով ասում է, որ այնպիսի մի աշտարակ է կառուցելու, որ Դիարբեքիրի պարիսպները տեսնի: Նա նախ սկսում է առանձնատունը կառուցել, հետո ացնում է աշտարակին: Աշտարակի կառուցման աշխատանքների ժամանակ էլ իրականացվում է 1915-ի հայերի աքսորը: Ասում են, որ Աշտարակի վրա հարձակման ժամանակ ճարտարապետը ընկնելով մահացել է:

Գյուղի գյուղապետ Մեհմեթ Դողանը տեղեկացնելով, որ աշտարակի վայրում հետագայում տներ են կառուցվել, պատմել է. «Հայկական աքսորի ժամանակ այստեղի գյուղացիների ճնշումների պատճառով հայերը այս վայրերը ստիպված եղան լքել: Առանձնատան ներսի կողմում ժամանակին մի դուռ կար: 12 աստիճան ունեցող սանդուխք կար, որը տանում էր նկուղ: Կենդանիները, այդ դռնից իջնելով, էլ չէին կարողանում հետ գալ: Դաշտի ժողովուրդը, որպիսզի կենդանիները ներս մտնելով այնտեղ չմնան, այդ մուտքը քարերով փակել է: Ժամանակի ընթացքում անտերության մատնված աշտարակը փլուզվել է: Սենյակները ամբողջական վիճակում էին, ժողովուրդը քանդեց, քարերը տարավ, որոշ պատեր էլ քանդել են գանձ որոնողները»:
Գյուղապետը
նշել է, որ մինչև 1999 թվականը մի քանի անգամ Բինգյոլի նահանգային մշակութային վարչություն և նահանգապետարան
դիմումներ էր ներկայացրել աշտարակը վերանորոգելու և զբոսաշրջիկների առջև բացելու համար, սակայն որևէ պատասխան չէր ստացել:

Հարցի վերաբերյալ Բինգյոլի նահանգային մշակութային վարչության պետ Շևքեթ Բողաթեքինը հայտնել է, որ ինքը 1999 թվականից հետո է ստանձնել պաշտոնը և տեղյակ չէ վերոնշյալ դիմումների մասին: «Նշված գյուղում պաշտոնապես գրանցված որևէ պատմական կառույց մեր մոտ հայտագրված չէ»,- հավելել է մշակութային վարչության պետը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}