Հասարակական11:04, 08 Հուլիս 2013
Մալաթիայի հայկական գերեզմանոցը վերականգնվել է

Մալաթիայի քաղաքապետարանի
կողմից քանդված հայկական գերեզմանոցը վերականգնել է: Վերականգնման համար ծախսվել մոտ 300 հազար թուրքական լիրա:
Բարեգործ հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն հայտնել է, որ հայերի
համար հոգևոր արժեք ներկայացնեո կառույցը անձամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
էրդողանի կարգադրությամբ է վերականգնվել: 2012 թվականի փետրվարին գերեզմանոցը
Մալաթիայի քաղաքապետարանի կողմից քանդվել էր, ինչը բողոքի ալիք էր բարձրացել:
Քաղաքապետարանը հայտնել էր, որ դեպքը սխալմամբ է տեղի ունեցել և որքան հնարավոր է
շուտ հին տեսքին կբերվի: Անցած մեկ տարվա
ընթացքում վերակառուցված գերեզմանոցը անցած ուրբաթ հանդիսությամբ կրկին բացվել է:
Բարեգործ հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն թուրքական «Ռադիքալ»
պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Մալաթիայում 150 հայ է ապրում:
«Մալաթիայի քաղաքապետարանը ասում է, թե սխալմամբ է քանդել գերեզմանոցը: Սակայն, որքանով ես հասկացել եմ, գերեզմանատունը ոչ թե սխալմամբ, այլ դիտավորյալ է քանդվել:
Երբ սկսեցին քանդել, միանգամից վարչապետի հետ կապ հաստատեցինք: Վարչապտը անձամբ
զանգելով քաղաքապետին ցանկացել է, որ
գերեզմանոցը հին տեսքին բերվի և «վերջին աղոթատեղին» , ինչպես որ մենք ասում ենք,
կրկին կառուցվի: Վերջին աղոթատեղիի վերականգնման մասին իմացած Սփյուռքը Թուրքիայի
նկատմամբ կարծիքը փոխել է: Թուրքիայի տարբեր վայրերում ապրող հայեր Մալաթիա են
գալիս «Վերջին աղոթատեղին» տեսնելու:
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր ջանք են թափել հայկական գերեզմանոցը
վերականգնելու գործում»,- ասել է Խոսրով Քյոլեթավիթօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |