Հասարակական08:11, 04 Հուլիս 2013
Թուրքիայում կրկին պահանջում են անվանափոխել Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը

Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ- BDP) պատգամավոր Ալթան Թանը Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM) օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է Սաբիհա Գյոքչենի անունը կրող օդանավակայանը անվանափոխել: Առաջարկում է այն անվանել 13-րդ դարի բանաստեղծ Հաջը Բեքթաշի Վալիի անունով:
Թուրքական «Սի Էն Էն թուրքի» հաղորդմամբ` Ալթան Թանը մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գովել է ալևիներին` նշելով որ Ստամբուլի 3-րդ կամուրջը Սելիմ Ահեղի անունով կոչելու համար իրենց բողոքը իրավացի է: Իսկ ահա երկրորդ օդանավակայանի անվան համար նույն կերպ չարձագանքելու համար քննադատել է: Թանը նշել է, որ Սաբիհա Գյոքչենը Դերսիմի ջարդերի գլխավոր պատասխանատուներից մեկն է:
Նշենք, որ Աթաթուրքի հայ հոգեզավակը` Սաբիհա Գյոքչենը, Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրք է զբաղեցրել և մեծ ճանաչման հասել։ Նա առաջին թուրք կին օդաչուն է, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Սակայն, ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ Սաբիհան կործանիչով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Թուրքիայի նախագահն ասել է, որ փորձելու են ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպում կազմակերպել Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |