Իրավական17:26, 04 Հուլիս 2013
Թուրքիա. Հայ համայնքից բռնազավթած «Սանասարյան հան» շենքը հնարավոր է աճուրդի հանվի

Թուրքիայում հրապարակվող հայկական Ակօս թերթի խմբագրապետ Ռոբեր Քոփթաշի ստորագրությամբ թերթում հրապարակվել է մի հոդված, որում տեղեկացվում է Ստամբուլում գտնվող Սանասարյան հան անվանումով շենքի համար հայտարարված աճուրդի մասին: Քոփթաշի հոդվածում նշվում է, որ այս պահին, երբ դեռ շարունակվում է թուրքահայությունից բռնագրավված ամենակարևոր շենքերից մեկի` Սանասարյան հանի համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից շենքի կառավարման իրավունքի պահանջով ներկայացված հայցի քննությունը, շենքի համար աճուրդ է հայտարարվել: Քոփթաշը մտահոգություն է հայտնում այն մասին, որ խոսակցությունները, որոնց համաձայն հունիսին կայանալիք աճուրդում շենքի կառավարման իրավունքը 50 տարով պետք է հանձնվեր պատրիարքարանին, փաստորոն ի չիք են դառնում:
Հայտարարությունը տպվել է Հիմնադրամների գլխավոր տնoրինության պաշտոնական թերթում: Այդ հայտարարության համաձայն շենքը, որի բերանորոգման համար անհրաժեշտ է 11 մլն 660 հզ թուրքական լիրա, վարձակալության է հանձնվելու 20 տարի ժամկետով:
Նշենք, որ Սանասարյան հան անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենրոնացել տնտեսական դատարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |