• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային15:36, 03 Հուլիս 2013

Թուրք իշխանավորները չեն խոչընդոտում հայկական գերեզմանատունը պանդոկի վերածելու աշխատանքներին

Թուրք իշխանավորները չեն խոչընդոտում հայկական գերեզմանատունը  պանդոկի վերածելու աշխատանքներին

Թուրքիայի Թեքիրդաղի նահանգի Մալքարա քաղաքի Արդարություն և զարգացում կուսակցության տարածքային կառավարման խորհրդի անդամ Դեմիրալի Պալան հայկական գերեզմանոցի հողակտորի համար հայտարարած աճուրդում հաղթող է ճանաչվել: Հայկական գերեզմանատան տարածքում խաղատուն, պանդոկ, գիշերային ակումբ ու ռեստորան կառուցելու նպատակով արդեն շինարարություն է սկսվել: Իսկ գերեզմանոցի տարածքում ի հայտ եկած ոսկորները, ինչպես հայտնում է թուրքական «Յեշիլգազեթե» լրատվականը, նետվում են աղբանոցը:

Նշյալ պարբերականը, հղում անելով Թուրքիայում հրատարակվող հայկական Ագօս թերթին, հաղորդում է, որ Մալքարայի երբեմնի հայկական համայնքից այժմ մնացել են միայն Սուրբ Թորոս եկեղեցու ավերակները և թալանված հայկական գերեզմանատունը: Մինչև 1970-ականները որպես կինոթատրոն, այնուհետև հարսանիքի սրահ օգտագործված եկեղեցին 80-90-ականներին մի կոոպերատիվի կողմից վերածվել է հացահատիկի պահեստի: Վերջին 10 տարիներին կիսաավեր եկեղեցին լքված վիճակում է: Այդ ընթացքում էլ  եկեղեցին բազմիցս հայտնվել է գանձ որոնողների թիրախում` ենթարկվելով նոր ավերումների: 

Ագօսի լրագրողը հայտնել է, որ եկեղեցին պարադոքսալ կերպով մի գանձ որոնողի կողմից Էդիրնեի Հուշարձանների խորհրդում գրանցվել է որպես պատմական հուշարձան: Դրանից հետևում է, որ այս պահին եկեղեցու պատերը քանդել և դրա տարածքում այլ շինություն կառուցել հնարավոր չէ, սակայն ինչպես թերթին հայտնել է Ագօսի լրագրողը, որոշ մարդկանց միջամտությամբ քանդվել է տանիքը, ինչի արդյունքում անձրևաջրերը լցվում են եկեցու պատերից ներս: Պատերի քանդվելով էլ կվերանա Հուշարձանների խորհրդի պաշտպանությունը և ավազակները կհասնեն իրենց վերջնական նպատակին:   

Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}