Հասարակական09:50, 03 Հուլիս 2013
«Սվասում՝ ալևի, Լիջեում՝ քուրդ, Հրանտի հետ հայ ենք» պաստառներով թուրքերը հարգել են Գեզիի զոհերի հիշատակը

Մի խումբ Թաքսիմի հրապարակում Սվասի և Գեզի այգու իրադարձությունների ընթացքում զոհվածների համար հիշատակի միջոցառում էր կազմակերպել: Հիշատակի միջոցառման ժամանակ Սվասի և Գեզիի իրադարձությունների ընթացքում զոհվածների անուններն են ընթերցվել: Թաքսիմի հրապարակում երեկոյան ժամը 20. 30 սահմաններում մոտ 100 անձանցից բաղկացած մի խումբ զոհվածների հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Խումբը՝ Գալաթասարայի հրապարակից հավաքվելով, «Սվասում՝ ալևի, Լիջեում՝ քուրդ, Հրանտի հետ հայ ենք» ցուցապաստառներ բացելով, քայլեցին դեպի Թաքսիմ հրապարակ: Դեպի Թաքսիմի հրապարակ քայլող բազմությունը «Ամենուրեք Թաքսիմ, ամենուրեք ըմբոստություն», «Սվասի ճրագը չի հանգչելու» վանկարկումներով առաջ էին ընթանում:
Թաքսիմի հրապարակ եկած խումբը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհվածների հիշատակը,
այնուհետ մոմերով «Սվաս» գրել: Այդտեղ խումբը նաև կարմիր մեխակներ է դրել, ապա ընթերցվել է Սվասի և Գեզիի
իրադարձությունների ժամանակ զոհվածերի
անունները: Խումբը ընթերցման ժամանակ ի պատասխան հնչեցված անունների
բացականչում էր «ապրում է»: Այնուհետ հրապրակում հավաքված բազմությունը լուռ ցրվել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |