Հասարակական09:40, 02 Հուլիս 2013
Մուշի բնակիչները փնտրում են հայերի ոսկիները` քանդելով իրենց տունուտեղը

Թուրքական «Թաքվիմ»
թերթը տեղեկացնում է, որ մինչ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով
զբաղվող վարչությունը (TOKİ) կիրականացնի Մուշ քաղաքի կենտորնական Քալե թաղամասի քաղաքաշինական նախագիծը,
որոշ բնակիչներ հայերի թաքցրած ոսկիները գտնելու հույսով սկսել են քանդել ու փորել
իրենց տունն ու հողը:
Մոտավորապես
2.000 բնակիչ ունեցող այդ թաղամասում կա շուրջ 300 վթարային տուն: Պատկան
մարմինները թեև նախազգուշացրել են բնակիչներին, որ շինարարական միջամտություն է
լինելու, բայց որոշ տանտերեր առանց համբերելու իրենք իրենց հնարավորություններով սկսել
են քանդել տները, փորել տակի հողը` պահ տրված ոսկիներ գտնելու հույսով: Մինչև 1915
թվականը հայկական հոծ բնակչությամբ հագեցած Քալե թաղամասի ներկայիս բնակիչները
ապրում են հայերից մնացած ոսկիները մի օր գտնելու երազանքով:
Մուշի
քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն հաստատել է այդ տեղեկությունը` ասելով.
«Բայց մինչև
հիմա գտնված ոսկի չկա»:
Նշենք, որ
Մուշը քաղաք գտնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգում: Մուշն իր երկարաձիգ
պատմության ընթացքում հիշատակվել իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ,
երբեմն՝ ավան, գյուղաքաղաք։ Սակայն 19-20-րդ դարերից այն արդեն մեր մատենագիրների
մոտ ամենուրեք հիշատակվում է որպես քաղաք։ Մուշը
բավականին երկար ու հին պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել է ուրարտական
Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում էլ նկատվել են
կիկլոպյան ամրոցների հետքեր։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |